Հրդեհ Ռուսաստանի Վլադիմիրի մարզում, կա երեք զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրեք մարդ է զոհվել Ռուսաստանի Վլադիմիրիմարզի Կիրժաչսկի շրջանում, մասնավոր տանը բռնկված հրդեհի հետեւանքով։ Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԻՆ հաղորդագրությունը։ Այրվել է 20 քառակուսի մետր մակերես։ Մահացածները եղել են տան տերերը՝ 1959 թվականին ծնված տղամարդ, 1965 թվականին ծնված կին եւ 1939 թվականին ծնված կին։ Հրդեհի պատճառները պարզվում են։