Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազ­գա­կոր­ծան պա­տու­հաս», «խզբզված ան­հե­թե­թու­թյուն», «պո­պու­լիստ կա­պի­տու­լյանտ» և վերջապես... անանուն․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ուշ երեկոյան եթեր հեռարձակվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Երկարատև լռությունից հետո Սարգսյանը վերջապես որոշեց պատասխանել կուտակված բազմաթիվ հարցերի: Այս հարցազրույցին դեռ հարկ կլինի անդրադառնալ, առավել մանրամասն վերլուծել այն ամենը, ինչ ասվեց երրորդ նախագահի կողմից: Հիմա փորձենք անդրադառնալ այն բնորոշումներին, որոնք Սերժ Սարգսյանի կողմից տրվեցին այսօրվա իշխանություններին ու մասնավորաբար Նիկոլ Փաշինյանին:

«Խզբզված անհեթեթություն». ահա այսպես որակեց Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանելով այն հարցին, թե կարծիք կա, որ Փաշինյանն իր «պրոյեկտն է»: «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր մնաց թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»,- ասաց երրորդ նախագահը։Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա այդ շարժումը Սարգսյանը բնութագրեց որպես «հակաղարաբաղյան շարժում», իսկ այսօրվա վարչապետին անվանեց «կապիտուլյանտ»։

Այստեղ ուշադրություն դարձնենք այլ հանգամանքի: Նիկոլ Փաշինյանի «կերպարի» ամբողջացման տեսակետիվ միայն երրորդ նախագահը չէ, որ այսպիսի կոշտ բնորոշումներ է տալիս։ Մյուս երկու նախագահները ևս իրենց բնութագրումներում ի ցույց են դնում ձախողված իշխանությունների ու տվյալ անձի նկատմամբ իրենց հստակ պատկերացումները։ Դեռևս անցած տարվա նոյեմբերի վերջին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումները մեկնաբանելու լրագրողների հարցումներին ի պատասխան իր խոսնակի միջոցով Փաշինյանին անվանել էր «ազգակործան պատուհաս» և փոխանցել, թե անիմաստ է համարում անդրադառնալ նրա հոգեկան տվայտանքներին:

Իսկ ահա երկրորդ նախագահ Քոչարյանը, ի թիվս այլ բնութագրումների, նկատում է, որ 2018 թվականին իշխանության եկավ պոպուլիզմը, իսկ Փաշինյանին համեմատության մեջ է տեսնում Ադրբեջանի նախկին նախագահ Էլչիբեյի հետ։ Ի դեպ, եթե ուշադրություն եք դարձրել, ապա երկրորդ նախագահը խուսափում է Փաշինյանի անունն անգամ տալ՝ դրանով իսկ ցույց տալով իր արհամարհանքը: Իհարկե, շատ ավելի կոշտ ու շատ ավելի վիրավորական արտահայտություններ շատերն են այսօր անում այս իշխանությունների հասցեին: Բավական է հանդիպել շարքային քաղաքացիների ու հնարավոր կլինի անձամբ ծանոթանալ անեծքի ու հայհոյանքի այն ողջ չափաբաժնին, որ տեղում են մարդիկ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ուղղությամբ: Անշուշտ, սա շատ վատ է, անշուշտ, ատելության, չարության, մաղձի և անեծքի մթնոլորտը մերժելի է:

Բայց անցած երկուսուկես տարվա ընթացքում միայն «Փաստ» թերթը երևի տասնյակ անգամներ զգուշացրել է բումերանգի էֆեկտի մասին, նշել, որ Նիկոլի կողմից արմատավորվող նշյալ երևույթները ոչ միայն ի վերջո շրջվելու են իրենց դեմ, այլև հանգեցնելու են ներհասարակական հարաբերությունների ծայրահեղ վատ հետևանքների, որոնց դեմն առնելը շատ դժվար է լինելու: Չազդեց: Ինչպես չեն ազդում ներկայիս համընդհանուր զայրույթն իրենց հանդեպ ու մերժումը, հրաժարականի պահանջը, անեծքներն ու հայհոյանքները:

Կազդե՞ն, արդյոք, երեք նախագահների գնահատականները, այն հանգամանքը, որ 30 տարի երկիրը ղեկավարած, երկիրը պահած, երկիր չկորցրած, թուրքի առջև գլուխները բարձր կանգնած երեք ղեկավարները այսպիսի կոշտ (շատ մեղմ ասած) «բնութագրեր» են տալիս վարչապետի աթոռին կառչած անձին: Դժվար թե: Այսօրվա իշխանավորներին հետաքրքրում է միայն այն փոքր զանգվածը, որն, ամեն ինչից անկախ, փրկիչ է համարում Նիկոլին: Նրանց համար գոյություն չունեն Եկեղեցին, կաթողիկոսները, գիտնականները, մանկավարժները, դասախոսները, մտավորականներն ընդհանրապես, հասարակական գործիչները, երկրի երեք նախկին ղեկավարները... Այդպես էլ պետք է լիներ, այլ բան սպասել հնարավոր չէր:

Խնդիրն այն է, որ 2018 թվականի ընտրություններում ընտրության մասնակցածների գերակշիռ մեծամասնության քվեն ստանալուց, խորհրդարանի մեծամասնությունը վերցնելուց և կառավարություն ձևավորելուց հետո Փաշինյանին ու իր թիմին պարուրեց «ամենագետության» սինդրոմը։ Նրանց թվում էր, եթե իրենք պոպուլիզմի միջոցով կարողացել են արժանանալ քաղաքացիների մեծամասնության վստահությանը, ապա իրենց պաշտոնավարման ընթացքում ևս կարողանալու են հաջողություններ գրանցել, ու, ինչ էլ անեն, իրավացի են։ Հիմա էլ համոզված են, որ իրենք ժողովրդի կողմից ընտրված, ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն են: Ամենօրյա ռեժիմով այդ մասին հոխորտում են Նիկոլի պատգամավորներից մի քանիսը:

Բայց դրանով նպատակ ունեն հանրության տրամադրությունների վրա ազդել, ավելի ճիշտ՝ մտածելու ունակության, մեղմ ասած, ոչ բարձր մակարդակ ունեցող իրենց կողմնակիցների «տոնուսը» բարձր պահել: Ցավոք, ընթացքում իրենք էլ են սկսում հավատալ իրենց իսկ կեղծիքին: Նաև մեծամտությունը, «ամենագիտության» մտայնությունը, թե իրենք ամեն ինչ գիտեն և բոլոր հարցերում միայն կանաչ լույսի են հանդիպելու, ձախողեցին բոլոր ոլորտները, հանգեցրին կապիտուլ յացիայի, պատճառ դարձան հազարավոր զոհերի, հսկայական տարածքների կորստի: Բայց և միևնույն ժամանակ դարձան Նիկոլ Փաշինյանի ձախողման հիմնական պատճառը։ Իսկ ավելի դիպուկ՝ սեփական ձեռքերով նա փորեց իր իշխանության գերեզմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր
Ամենադիտված