Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում խոցելի շենքեր շատ կան, բազմաթիվ շենքեր կենտրոնում վեր են խոյանում մեկը մյուսի քիթ մտած և երկրաշարժի դեպքում դրանք իրենց բացասական դերը կխաղան․ Նիկոլայ Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձը ցույց տվեց, որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվություն կա, սակայն մենք ունենք հիմնական չորս կարևոր խզվածքներ և շատ վտանգավոր է Գառնու, Սպիտակի, Սյունիքի խզվածքը, իսկ Փարաքարի խզվածքն իր առավելագույն ճիգն էր, որը մեծ հզորությունների երկրաշարժեր չի առաջացնում։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջերս գրանցված երկրաշարժին։

«Նույնիսկ սրա ավելի ակտիվացման դեպքում չի կարող ավելի հզոր շարժումներ ունենալ, իսկ սա նույնիսկ ուժեղ երկրաշարժերի թվին չէր պատկանում սա միջին երկրաշարժ էր, իհարկե, զգալի, անհանգստացնող, բայց դա ուժեղ երկրաշարժ չէր»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 15:29-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:  Նիկոլայ Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանում շենքերի սեյսմակայունության խնդրին, նախ ասաց, որ Սպիտակի երկրաշարժի ամենակարևոր խնդիրներից մեկը սխալ նախագծած շենքերն էին, որտեղ սխալ էր հաշվարկված շենքի վտանգը, երկրորդ խնդիրը շենքերի անորակ շինարարությունն էր։

«Մյուս պատճառը լրացուցիչ վերակառուցումներն էին և ներքին բարենորոգումներն էին, որոնք անում էին բնակիչները, ինչի արդյունքում հիմքերն էին կորում, միջնապատներն էին քարուքանդ անում, և հիմա էլ կարող ենք շրջել և նման բաներ կտեսնենք։ Սպիտակի երկրաշարժի վերլուծությունը ցույց տվեց, որ զոհերի 10 տոկոսի պատճառը այդ կցակառույցներն ու ապօրինի կառույցներն են և ապօրինի միջամտությունները»,–ասաց նա։

Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ 1991 թվականից հետո, երբ ստեղծված Սեյսմիկ պաշտպանության ծառայություն, հետո Արտակարգ իրավիճակների վարչությունը, մշակվեցին սեյսմաանվտանգության նորմեր, որոնք հետագայում կատարելագործվեցին, կարելի է ասել, որ հիմա լավագույն նորմեր ունենք։ Ինչ վերաբերում է բարձրահարկեր կառուցելու հարցին, ապա նա նկատեց, որ աշխարհի շատ ավելի ռիսկային գոտիներում մինչև հարյուր հարկանի և ավելի շենքեր են կառուցում։ Նա նշեց, որ օրինակ Ճապոնիայում շենքերն այնքան սեյսմակայուն են, որ երկրաշարժի դեպքում մարդկանց խորհուրդ են տալիս մտնել շենքեր։

«Իսկ մեր շենքերը, որոնք կառուցել են մինչև երկրաշարժը, ավելի խոցելի են»,– ասաց նա և նշեց, որ չնայած դրան, այսօրվա մյուս խնդիրը շենքերի խտությունն է։

«Շենքերը բերել խցկել են իրար վրա, ինչը չի բխում պարզագույն անվտանգության կանոններից։ Բազմաթիվ շենքեր կենտրոնում վեր են խոյանում մեկը մյուսի քիթ մտած, մեկը մյուսի վրա հենված, և չեմ ասի, թե դրանք իրար վրա կփլվեն, սակայն ակտիվ միջամտության՝ և՛ օպերատիվ, և՛ շտապօգնության, և՛ մասնավորապես փրկարարների աշխատանքի համար դրանք լավագույն պայմաններ ստեղծել չեն կարող»,–ասաց նա և նշեց, որ երկրաշարժի դեպքում այս շենքերն իրենց բացասական դերը կխաղան, քանի որ խոցելի շատ շենքեր կան։

Հարցին, թե ինչպես է գնահատում ԱԻՆ–ի կողմից իրազեկումը, բնակիչների պատրաստվածությունը, ինչ ցույց տվեց այս երկրաշարժը, նա ասաց․ «Ինձ հանիրավի ԱԻՆ–ից դուրս հանեցին և որևէ մեկը չի կարողանում բացատրել, թե ես ինչու ԱԻՆ–ում չեմ և ես կոռեկտ չեմ համարում որևէ կարծիք հայտնել այնտեղ չեղած աշխատանքի մասին»։

Նյութի աղբյուրը` Yelaket.am

Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Ամենադիտված