Ծեծկռտուք գիշերային ակումբի մոտ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող գիշերային ակումբի մոտ երեկ` նոյեմբերի 16-ի գիշերը մի խումբ տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
NEWS.am-ը տեղեկացել է, որ ծեծկռտուքի ժամանակ 35-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Վեճի մասնակիցներից մեկն էլ գիշերային ակումբի աշխատակիցն է եղել:
Դեպքի մանրամասները պարզվում են: