Խնձորի քացախի օգտակար հատկությունները․ 8 պատճառ այն հաճախ կիրառելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽնձորի քացախը շատ լայն կիրառություն ունի խոհանոցում, քանի որ հիանալի բաղադրիչ է սննդին յուրահատուկ համ ու բույր հաղորդելու համար։ Սակայն քացախը ոչ միայն հիանալի սննդամթերքը է, այլև արդյունավետ միջոց առողջական ամենատարբեր խնդիրների դեմ պայքարի համար։
Բրիտանացի գիտնականները Express պարբերականի հետ զրույցում ներկայացրել են այս մթերքի ամենաօգտակար հատկությունները՝ նշելով 8 պատճառ այն հաճախ կիրառելու համար։
Օգնում է պահպանել բերանի խոռոչի հիգիենան
Խնձորի քացախը ոչնչացնում է բերանի խոռոչի բակտերիաները, որոնք տհաճ հոտի պատճառ են դառնում՝ այդ կերպ պահպանելով թարմ շնչառությունն ու կանխելով բերանի խոռոչի տհաճ հոտի՝ հալիտոզի զարգացումը։
Օգնում է ազատվել ստամոքսի այրոցից
Ստամոքսի այրոցն ու թթվային ռեֆլյուքը հաճախ զարգանում են ստամոքսում թթուների պակասի հետևանքով, մինչդեռ խնձորի քացախն օգնում է կանխել նման տհաճ խնդիրների զարգացումը։ Պարզապես հարկավոր է մի բաժակ ջրում լուծել մի փոքր խնձորի քացախ և խմել ստացված ըմպելիքը։
Օգտակար է մրսածության (հարբուխ) դեպքում
Հզոր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ խնձորի քացախը կարող է նաև հիանալի բնական միջոց լինել կոկորդի ցավի դեմ պայքարի համար, սակայն հարկ է հիշել, որ այն հարկավոր է օգտագործել միայն ջրի մեջ լուծված վիճակում։ Այս մթերքը ոչ միայն մեղմում է ցավը, այլև ամրապնդում է իմունային համակարգը, ինչը պայմանավորված է դրանում պարունակվող մեծ քանակությամբ օգտակար բակտերիաներով։
Մաքրում է օրգանիզմը տոքսիններից
Խնձորի քացախի գործածությունը բարելավում է ավշի ու արյան շրջանառությունը, ինչն էլ նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային։ Բացի այդ, այն նաև նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների դրսևորումները։
Օգտակար է զարկերակային գերճնշման դեպքում
Այս մթերքի մեջ պարունակվող քացախաթթուն նպաստում է զարկերակային ճնշման նվազմանն ու բարելավում է սրտամկանի աշխատանքը, ինչը շատ կարևոր է զարկերակային գերճնշման դեպքում։
Խթանում է քաշի նվազումը
Խնձորի քացախն օգնում է նվազեցնել ախորժակը և դրանով իսկ նվազեցնում է նաև օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակությունը՝ կանխելով քաշի ավելացումը։
Օգնում է ազատվել գլխամաշկի թեփից
Գլխամաշկին քացախ պարունակող միջոցներ քսելը ոչնչացնում է գլխամաշկը չորացնող ու թեփի առաջացմանը նպաստող սնկի Malassezia շտամը՝ այդ կերպ ազատելով այս տհաճ խնդրից ու կանխելով հետագայում դրա կրկնությունը։
Գունաբացում է ատամները
Խնձորի քացախը նաև հիանալի միջոց է ատամները գունաբացելու համար, ուստի ձյունաճերմակ ատամնաշար ունենալու համար պարզապես հարկավոր է մաքրել ատամները մի կաթիլ խնձորի քացախով։ Սակայն հարկ է հիշել, որ այս մեթոդի գործածության դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ այն բավական ագրեսիվ նյութ է ատամների էմալի համար։