Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ն չի հարգում սահմանադրական կարգը. ՀԿ-ների հայտարարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2021 թվականի փետրվարի 10-ին ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը տարածեցին հայտարարություն, ըստ որի Սյունիքի մարզի անորոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար անհրաժեշտ է ստանալ Ազգային անվտանգության մարմինների թույլտվությունը։ Սահմանապահ զորքերը, սակայն, ըստ տեղում աշխատող լրագրողների արժանահավատ պնդումների, նշված սահմանափակումները սկսել են կիրառել հայտարարությունից օրեր առաջ:
Նախ և առաջ, հարկ է արձանագրել, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի պահանջը իրավաչափ չէ: Հայաստանի Հանրապետության օրենքները (այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքը) չեն նախատեսում սահմանամերձ համայնքներում լրագրողների գործունեության որևէ սահմանափակում, իսկ «Ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության սեպտեմբերի 27-ի որոշման այն դրույթները, որոնք նախատեսում են լրագրողների իրավունքների (խոսքի ազատության) սահմանափակումներ, 2020թ նոյեմբերի 20-ին կասեցվել են ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից, այնուհետև՝ դեկտեմբերի 2-ին, ուժը կորցրել են ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ:

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները երաշխավորում են կարծիք արտահայտելու ազատությունն ու տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ սահմանելով, որ իրավունքները կարող են սահմանափակվել միմիայն օրենքով՝ սահմանադրությամբ թվարկված նպատակների համար: Նույնը սահմանված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով:
Հետևապես, Հայաստանի Հանրապետության տարածքում լրագրողների մասնագիտական գործունեությունն օրինական է անկախ ԱԱԾ թույլտվության և դրա խոչընդոտումն արգելված է ինչպես «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով:
Պայմանավորված Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ, լրագրողների գործունեությունը կարող է սահմանափակվել միայն կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքով և ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայության կամայական որոշումներով կամ ցանկությամբ։

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստիվ դատապարտում են ԱԱԾ Սահմանապահ զորքերի կողմից լրագրողների օրինական գործունեությունը խոչընդոտող հայտարարությունը: Գտնում ենք, որ դա ոչ միայն քրեորեն արգելված արարք է, այլև հակասում է ժողովրդավարական և իրավական պետության նվազագույն չափորոշիչներին: Ազգային անվտանգության մարմինների կողմից Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված գործառույթները, ըստ էության, իրենց վրա վերցնելը հակասում է մայր օրենքով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներին, քանի որ ոչ միայն խախտվում է 42-րդ ու 51-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները, այլև 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված իշխանությունների բաժանման, իրավական նորմերի աստիճանավորման ու օրինականության սկզբունքները:

Համարում ենք, որ «չեկիստական» գրաքննության այս գործելաոճը չի կարող արդյունավետ լինել ժողովրդավարական պետության ազգային անվտանգության տեսանկյունից (տե՜ս 2020 թվականին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը) և, որպես կանոն, բերում է հանրության շրջանում իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության անվստահության աճին և նպաստում է  ապատեղեկատվության ու խուճապի տարածմանը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս կոչ ենք անում.

1. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին՝ օր առաջ դադարեցնել հակասահմանադրական, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորություններին հակասող և, միաժամանակ, ազգային անվտանգությանը վնասող՝ լրագրողների գործունեության ապօրինի խոչընդոտումը,

2. ՀՀ Ազգային ժողովին՝ պատշաճ խորհրդարանական վերահսկողություն սահմանել ԱԱԾ-ի նկատմամբ՝ պարտավորեցնելով վերջինիս հարգել սահմանադրական կարգի հիմունքները և քաղաքացիների տեղեկություններ ստանալու ազատության իրավունքը:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ պետական սահմանի և սահմանամերձ գոտիների անվտանգության ապահովման նպատակով լրագրողների գործունեության կանոնակարգումը և դրա որոշ սահմանափակումները կարող են իրականացվել Ազգային ժողովի կողմից՝ «Պետական սահմանի մասին» օրենքում այնպիսի փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական պետության անվտանգության ապահովման նպատակներից ելնելով։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավական հետազոտւոթյան և զարգացման կենտրոն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»:

Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին
Ամենադիտված