Պեդոֆիլներին կամորձատեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեհաստանում գործում է օրենք, որը թույլ է տալիս ամորձատել մանկապիղծներին և բռնաբարողներին։ Այս մասին հայտնում է BBC–ն։ Մեղավորների մի մասը ենթարկվելու է քիմիական ամորձատման բանտից դուրս գալուց հետո։
Քիմիական ամորձատումը այսպես է կատարվում. տղամարդու օրգանիզմ է ներարկվում հատուկ դեղամիջոց՝ թեստոստերոնի մոդիֆիկացված տարբերակը, որն արգելակում է տղամարդկային հորմոնի գործողությունը, ինչն էլ ոչնչացնում է սեռական ցանկությունները։
Քիմիական ամորձատման մասին օրենքը 2008թ. առաջարկել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը պեդոֆիլիայի և ինցեստի հետ կապված մի շարք աղմկահարույց միջադեպերից հետո։ Ամենամեծ աղմուկը բարձրացրել էր մի դեպք, երբ 45–ամյա հանցագործը 6 տարի շարունակ իր դստերը պահել էր փակի տակ՝ պարբերաբար ենթարկելով նրան սեռական բռնության։