Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ իր ասածը սխալ է մեկնաբանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը պնդում է, որ անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպման ժամանակ իր ասածը սխալ է մեկնաբանվել։
«Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Թորոսյանը խնդրում է զինվել համբերությամբ: Նա վստահեցնում է, որ պատկան մարմիններն անում են ամեն հնարավորը: