280 գերիի մասին տեղեկություն ունենք, փոքրիկներն իրենց հայրիկներին են պահանջում. անհետ կորածի հարազատ (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿառավարությունը ոչ մի բան չի ձեռնարկում, ինչ էլ որ արվել է այս ծնողների ջանքերի շնորհիվ է արվել։ Օրինակ, գերիների տվյալները ծնողներս ենք իմացել։ Մենք տվյալներ ունենք, որ 282 հաստատված գերի ունենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11–ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի մայրը։
«Մեր ակցիայի պահանջն այն է, որ գոնե ՄԻԵԴ–ը դա հաստատի, որ կարողանանք հետ բերել մեր երեխաներին։ Այդ մասով ոչ մի աշխատանք չի կատարվում»,– նշեց նա։
«Կոնկրետ իմ տղան նկարի մեջ չի երեւում, բայց հարսս կարողացել է նկարներով հագուստից համեմատելով հասկանալ, որ դա իմ տղան է։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ աշխատանքներ են կատարվել մեր կողմից, իսկ ղեկավարությունը մեզ հանգստացնում է, որտեղ գնում ես, ասում են՝ աշխատանքներ են կատարվում, բայց աշխատանքը ո՞րն է, երբ որդուս մասին արդեդ 113–րդ օրն է լուր չունեմ»,– ասաց անհետ կորածի մայրը։