Երկրպագուները կկարողանան ներկա լինել Հայաստանի առաջնության խաղերին
ՍՊՈՐՏԵրկրպագուները կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին՝ սկսած 16-րդ մրցափուլից: Միաժամանակ ստադիոններում հարկավոր կլինի պահպանել կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի համապատասխան դրույթները, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի առաջնության հանդիպումների անցկացման վայրերի վերաբերյալ կայացվել են հետևյալ որոշումները.
«Նոա» - «Վան» հանդիպումը Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա մարզադաշտից տեղափովել է «Փյունիկ» մարզադաշտ:
«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտից տեղափովել է «Ուրարտու-3» մարզադաշտ:
«Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը Ձորաղբյուրի մարզադաշտից տեղափովել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտ:
16-րդ տուրից սկսած՝ խաղերը կանցկացվեն բնական խոտածածկով մարզադաշտերում:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությունը ձմեռային ընդմիջումից հետո կվերսկսվի փետրվարի 28-ին կայանալիք «Ալաշկերտ» - «Լոռի» խաղով: