Շոյգուն անվանել է զինատեսակը, որը կդառնա ՌԴ պաշտպանական համակարգի հիմքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում ոչ միջուկային կանխարգելիչ ուժերի առանցքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը: Այս մասին «Իզվեստիա»-ին հաղորել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ամրապնդվում է ոչ միջուկային զսպող ուժերի ներուժը, առաջին հերթին` բարձր ճշգրտության զենքերը: Դրանց հիմքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը»,- ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի օպերատիվ մոբիլիզացման հավաքի բացման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ բանակը և նավատորմը պարբերաբար կատարում են բարդ խնդիրներ, որոնք հրամանատարական կազմից պահանջում են «իրավիճակի խոր իմացություն», ինչպես նաև սեփական ուժերի, կարողությունների և միջոցների մասին գիտելիքներ:
Շոյգուն նշել է նաև ռուս զինվորականների մասնագիտական աճը և հիշեցրել, որ Սիրիայում գործողությունների ընթացքում կիրառվել են պատերազմի բազմաթիվ նոր մեթոդներ և տեխնիկաներ, որոնք նախկինում չէին կիրառվել:
Ռուսական գերձայնային զենքերը ներկայացվել են 2018 թվականին: Դրանք ներառում են «Ավանգարդ», «Դաշույն» համակարգերը և «Ցիրկոն» հրթիռները: