Հայ գերիների հարցով զբաղվում են անձամբ Պուտինը, Լավրովն ու Շոյգուն. ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Ղարաբաղի հարցը և ոչ միայն»,-լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, թե ինչ է քննարկել Հայաստանի նախկին ղեկավարների հետ, փոխանցում է Sputnik Армения-ն:
Դեսպանը քննարկել է հարցեր, որոնք վերաբերում են Ռուսաստանի և խաղաղապահ կոնտինգենտի կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Արցախում հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնին: Կապիրկինը փոխանցել է՝ ում հետ էլ զրուցել է, ընդգծվել է երկու պետությունների միջև մտերիմ ու դաշնակցային հարաբերությունների կարևորությունը:
Դեսպանի խոսքերով, հայ գերիների հարցը ամենառաջնայիններից մեկն է այն խնդիրների համակարգում, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:
Նա ասել է, որ գերիների հարցով զբաղվում են անձամբ Պուտինը, Լավրովն ու Շոյգուն. «Այդ հարցի լուծումն այնքան արագ չի ընթանում, ինչպես կցանկանայինք, սակայն հավատացեք, որ արվում է հնարավորը, որպեսզի այդ խնդիրը լուծվի ու այն կլուծվի»: