Բժիշկները բացատրել են, թե ինչու պետք է տղամարդիկ շատ սխտոր ուտեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍխտորը ոչ միայն բնական հզոր հակաբիոտիկ է, այլև հակաօքսիդանտ, որը պետք է ամեն օր ուտեն այն տղամարդիկ, որոնք ցանկանում են հնարավորինս երկար պահպանել իրենց գրավչությունը:
Մասնավորապես` գիտնականները վստահ են, որ սխտորի կիրառության պատճառով փոխվում է տղամարդու մարմնի հոտը, որն էլ գրավում է հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Մարմնի հոտը փոխելու համար հարկավոր է ուտել ընդամենը չորս պճեղ սխտոր:
Այս փաստն ապացուցվել է գիտափորձի միջոցով, որի ընթացքում կանանց մեծամասնությունը նախապատվությունը տվել է այն տղամարդկանց, որոնք երեք օր շարունակ չորսական պճեղ սխտոր են կերել:
Նյութի աղբյուրը` gogetnews.info