Ողջ աշխարհում համավարակի բռնկումից ի վեր ավելի քան 2 290 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. ТАСС
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈղջ աշխարհում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, ավելի քան 2 290 488 մարդ է մահացել, հաղորդում է ТАСС-ը:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 104 956 439֊ի:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 460 906 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսով վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նաhանգներում, որտեղ վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը: ԱՄՆ-ին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 10.6 մլն), Բրազիլիան (ավելի քան 8.8 մլն), Ռուսաստանը (ավելի քան 3.7 մլն), Մեծ Բրիտանիան (ավելի քան 3.6 մլն), Ֆրանսիան (ավելի քան 3 մլն):
Մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին: