Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներքին Խնձորեսկից հենակետեր են անցել թշնամուն, դեռ հայտնի չէ՝ որքան տարածքային կորուստ ունենք. համայնքապետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

յունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցիների զինվորականները վրաններ են տեղադրել. սահմանի ճշգրտում է տեղի ունենում, մեր ձեռքն առավելություններ են եղել, հիմա GPS-ով չափում են, ճշտումներ են անում ու ասում են՝ հետ գնացեք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը:

Նրա խոսքով՝ 2 օր առաջ է հակառակորդն ասել, որ Ներքին Խնձորեսկի մոտ գտնվող հենակետերն իրենցն են: «Մեզ հարցրել են՝ ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ հետ գնաք, ասել ենք՝ երեք ժամ: Բայց այդ օրվանից հետո դեռ ձայն չեն հանում»,- պատմեց նա:

Համայնքապետը հավելեց. «Ճիշտ է՝ այդ GPS-ը չի համապատասխանում իրականությանը, այնպես չէ, որ մեր սրտով է, բայց հիմա դրանով են առաջնորդվում, ի՞նչ կարող ենք մենք անել: Ես կարող եմ իմ գյուղի քարտեզը տանեմ, ցույց տամ, ադրբեջանցին էլ ասում է՝ դու գուցե մի քարտեզ ես բերում, որ մինչև Կուբաթլու մեջը նշված է, հիմա սա ենք հիմք ընդունում»:

Մալունցի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, խնդիրն արոտավայրերն են: «Խնդիր է առաջացել անասուններին արոտավայր տանելու, չգիտեն՝ ինչ են անելու, որովհետև արոտավայրերը կրճատվել են: Այդ տարածքներն արդեն անմիջապես սահմանին կպած են, ազատագրված տարածքներից նախկինում օգտվել են գյուղացիները, հիմա չեն կարողանում: Եկամտի աղբյուրից են զրկվել մարդիկ»,- ասաց նա:

Հարցին՝ որևէ քայլ անո՞ւմ է կառավարությունը՝ օգնելու խնձորեսկցիներին, համայնքապետն ասաց. «Դե տեղյակ են խնդրից, հիմա՝ կօգնեն, չեն օգնի, չգիտեմ, այս պահին ոչ մի բան չկա: Քիչ են արոտավայրերը, ամբողջ գյուղն ունի ընդամենը 88 հա արոտավայր, անասունին քիչ է, մտածում են՝ կա՛մ վաճառեն, կա՛մ գյուղից հանեն, բայց տեղ չեն գտնում, որ տեղափոխեն»,- շեշտեց նա:

Խնձորեսկի համայնքապետը նշեց՝ գյուղն ունի 36 ընտանիք, 4 ընտանիք էլ Արցախի Հադրութի շրջանից ունեն, 40 տուն է: Նրա խոսքով՝ արտագաղթ դեռ չկա, մարդիկ սպասում են, որ պետությունը կաջակցի: «Եթե չեն կարողանում անասուն պահել, պետք է այլ եկամուտի աղբյուր ճարվի: Պետք է օգնեն, չեմ իմանում, այս պահին այս մասին դեռ խոսք չկա»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ արդեն պա՞րզ է՝ Ներքին Խնձորեսկից որքան արոտավայրեր են մնալու թշնամուն, նա պատասխանեց. «Վերջնական դեռ ճշտված չէ, թե ինչքան տարածք է անցնելու թշնամուն, գիծը դեռ գծված չէ, որ իմանանք՝ ինչքան կորուստ ունենք»:

Հարցին էլ՝ իրեն որպես համայնքի ղեկավար, նախապես զգուշացված եղե՞լ է, որ պետք է տարածքներ անցնեն թշնամուն, նա ասաց, որ դա Պաշտպանության նախարարության հարցն է: «Իրենք էլ գալիս են այդ գործողությունները անում, ես՝ որպես երկու գյուղի ղեկավար, իմ մասնակցությունն ունեմ, տեղյակ եմ, ինքս եմ գնում, տեսնեմ իրականությանը համապատասխանում է, մի մետրն էլ ինձ համար խնդիր է»:

Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին
Ամենադիտված