Բժիշկ Կոմարովսկին պատմել է, թե ինչու են COVID-19-ից մահացածներին թաղում փակ դագաղներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ մանկաբույժ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին բացատրել է, որ COVID-19- ից մահացածների հուղարկավորությունները կատարվում են փակ դագաղներով ոչ թե մահացածից առողջ մարդկանց վարակվելու ռիսկի պատճառով: Նման սխալ պատկերացման մասին նա պատմել է YouTube- ի տեսանյութում:
«Կորոնավիրուսով հիվանդի հուղարկավորությունը վտանգավոր է միայն այն պատճառով, որ դագաղի շուրջ հավաքված հարազատները խախտում են սոցիալական հեռավորությունը, իսկ մահացածն ինքը չի կարող ինչ-որ մեկին վարակել», - նշել է մասնագետը:
Ըստ բժշկի` մահացածի հետ հարազատների վերջին հրաժեշտ տալու արգելքը և փակ դագաղները միայն արտացոլում են այն փաստը, որ պետությունը բնակչության հետ նորմալ սանիտարալուսավորչական աշխատանք չի իրականացնում: Կոմարովսկին շեշտել է, որ հուղարկավորության ժամանակ անհրաժեշտ է նաև դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն:
«Իսկ ընդհանրապես հիվանդների այլ մարդկանց վարակելու ունակությունը նվազում է ախտանիշների ի հայտ գալուց 4-5 օր հետո և հասնում է նվազագույնի, այսինքն մահացածի կողքին գտնվելու փաստը հիվանդանալու որևէ լրացուցիչ վտանգ չի պարունակում», - եզրափակել է Կոմարովսկին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը