Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հերոսից»՝ հակահերոս. սեփական երկրում մերժվածները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական իրադրությունը էապես տարբերվում է այն իրավիճակից, որն առկա էր նախապատերազմյան շրջանում։ Եթե պատերազմից առաջ իշխանություններն ինչ-որ ձևով կարող էին հույսեր ունենալ, թե հանրության մեծամասնության կամ մի ստվար հատվածի վստահությունն են վայելում, ապա պատերազմից հետո իրենց նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվել է։ Արմատապես է փոխվել: Բոլորիս աչքի առաջ էր, թե ինչ մեծ ճիգեր էր գործադրում իշխանական քարոզչամեքենան հասարակությանը համոզելու, թե հաղթելու ենք, այլ տարբերակ չկա, բայց ի վերջո հանրությունը խաբված դուրս եկավ։ Եվ եթե նախկինում Փաշինյանը հասարակության առաջ հանդես էր գալիս «հերոսի» կերպարով, ապա նրա վարած ապաշնորհ քաղաքականությունը և խայտառակ կապիտուլ յացիան նրան հանրության աչքում վերածել են հակահերոսի։

Իրենցից համընդհանուր հիասթափության իրողության մասին քաջ գիտակցում են նաև իշխանությունները, թեև հրապարակայնորեն չեն ցանկանում խոստովանել այդ, քանի որ դա կարող է դիտվել որպես թուլություն։ Դրա համար էլ իշխանությունները փորձում են կեղծել իրականությունը, թե իրենց նկատմամբ վերաբերմունքում որևէ էական փոփոխություն չի նկատվում։ Սրանով է պայմանավորված, որ Նիկոլը նախկինի պես անկաշկանդ չէ քաղաքացիների հետ շփումներում։ Անցած տարի նրա՝ Սյունիք կատարած այցը լիովին պարզ դարձրեց, թե իշխանությունների նկատմամբ ինչպիսի տրամադրություններ են տիրում մարդկանց շրջանում։ Սիսիանի եկեղեցու քահանան չսեղմեց Փաշինյանի ձեռքը և դուրս հրավիրեց եկեղեցուց, իսկ մեծ թվով սյունեցիներ փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Նիկոլին այցելել Գորիս, Կապան, Քաջարան ու Մեղրի։

Ճիշտ է՝ դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն, բայց խուսափում է Սյունիք մեկնելուց, քանի որ կանխատեսում է, թե ինչպիսի կոշտ վերաբերմունքի կարող է արժանանալ։ Պատահական չէ, որ Սյունիքի Որոտան և Շուռնուխ համայնքի բնակիչների հետ հանդիպելու համար Փաշինյանը փոխվարչապետ Ավինյանին է ուղարկում, այլապես ինքը Սյունիք կմեկներ։ Բայց Սյունիքի համայնքապետները հրաժարվեցին հանդիպել վերջինիս հետ՝ ցույց տալով, որ այս իշխանությունները պարզապես «իզգոյ» են մեր երկրում։ Բայց այսպիսի տրամադրությունները միայն Սյունիքով չեն սահմանափակվում։ Դրանից ելնելով էլ Փաշինյանն ընդհանուր առմամբ խիստ կրճատել է հանրության հետ իր շփումները, իսկ եթե այնպես է ստացվում, որ քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում, ապա դրանք, որպես կանոն, բեմականացվում են։

Վերջերս էլ Արարատի մարզպետարանում անցկացրած խորհրդակցությունից հետո Նիկոլ Փաշինյանը շրջել էր Արտաշատ քաղաքում, և լրատվականների ուշադրությանն էր արժանացել այն հանգամանքը, որ Փաշինյանին հանդիպում, բարևում, նրա որպիսությունը հարցնում և գովեստի են արժանացնում միևնույն իշխանամերձ շրջանակների մարդիկ, որոնք իբր պատահաբար հայտնվում են տեսախցիկների առաջ։ «Գրդոն» սերիալների նման, երբ գումարը քիչ է, ստիպված նույն դերասանը մի քանի դեր է խաղում, կամ փողոցից մեկին դերի են «կարգում» մի 5000 դրամով: Կամ գուցե «դերասաններն» են քչություն անում, այսինքն՝ Նիկոլի հետ ձեռքսեղմում իրականացնել ցանկացողներն այնքան քիչ են, որ հազիվ են բեմադրությունը կյանքի կոչել: Եվ եթե հանրության հետ շփումներում իշխանությունները չներդնեն կեղծ մարդկանց, և իրական շփումներ տեղի ունենան, ապա արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ բարդ վիճակում կարող է հայտնվել Նիկոլը։

Ու այս ֆոնին առավել հետաքրքիր շերտեր են բացվում արտահերթ ընտրությունների թեմայով։ Իհարկե, իշխանությունները կցանկանան հարցը ձգձգել ու չգնալ արտահերթ ընտրությունների՝ քաջ գիտակցելով, որ իրենց վարկանիշը գետնին է հավասարվել, իսկ ընտրությունների անցկացման դեպքում իրենց առաջ կարող է մեկընդմիշտ փակվել քաղաքականության դուռը։ Իշխանություններին ձեռնտու տարբերակ է արտահերթ ընտրությունների թեման «տաք պահել», իսկ որոշ ժամանակ անց հիմնավորել, թե ընտրությունների անցկացման հանրային պահանջ չկա։ Բայց եթե նույնիսկ ստիպված լինեն գնալ արտահերթ ընտրությունների, ապա Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ դա լինի միայն այն պարագայում, եթե ինքը նստած լինի վարչապետի աթոռին: Ի՞նչ կապ ունի Արարատի մարզ այցելությունը, կհարցնեք:

Շատ ուղիղ: Այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլն արտահերթի կգնա միայն այն պարագայում, եթե վստահ լինի, որ կարողանալու է վարչական ողջ ռեսուրսը կիրառել վերարտադրվելու համար: Բայց և մյուս կողմից՝ նույն Արարատի մարզ կատարած այցելությունը ցույց տվեց, որ նույնիսկ վարչական ռեսուրսով, «բեմականացումներով» արդյունք ապահովել չի ստացվում, իսկ նրան իբր պաշտպանողներն անընդհատ հայտնվում են ծիծաղելի վիճակում:

Ու հենց նշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Փաշինյանը փորձում է հանրությանը համոզել, թե տնտեսության վերականգնման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում տնտեսությունը նոր լիցքեր կստանա, իսկ մյուս կողմից էլ փոփոխությունների իմիտացիա ստեղծելու համար անհասկանալի կադրային տեղաշարժեր է կատարում։ Կարճ ասած՝ տարբեր կերպերով փորձում է պարտության, ձախողման, հազարավոր զոհերի թեման շեղել այլ ուղղությամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
Ամենադիտված