Այս պահին համայնքում հոսանք չկա. Ճամբարակի ղեկավարը՝ քիչ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր ժամը 19:37-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանի Շորժա գյուղից 5կմ հյուսիս-արևելք։ Ցնցումները Գեղարքունիքի մարզում զգացվել են 5-6 բալ ուժգնությամբ։
«Այս պահին համայնքում հոսանք չկա, դրա հետ կապված բնակիչների շրջանում անհանգստություններ կան, բայց բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ նախնական տեղեկություններով չկան։ Դեռ պետք է ուսումնասիրենք, տեսնենք ինչ որ վնասներ եղել են, թե ոչ, բայց ավերածություններ չկան»։