Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց Գոռ Մինասյանը
ՍՊՈՐՏԵրևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում ավարտվել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը։ Երկամարտի 435 կգ արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեց Ռիո-2016 oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից։
Երկամարտի 430 կգ արդյունքով երկրորդ տեղը գրավել է Վարազդատ Լալայանը, իսկ երրորդ տեղում է Ռիո-2016 oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։
Նա երկամարտում գրանցել է 415 կգ արդյունք։
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությանը 10 քաշային կարգերում մասնակցեցել են 100-ից ավել ծանրորդներ։