Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխգնդապետն ու պահեստազորայինը վիճել են, 31-ամյա կապիտանը միջամտել է ու սպանվել. ողբերգական դեպք՝ Գորիսում. News.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գորիս քաղաքում նոյեմբերի 29-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում ողբերգական դեպք է ունեցել. սպանվել է 31-ամյա կապիտան Վահե Մկրտչյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Վահե Մկրտչյանի կինը՝ Նորա Հարությունյանը, պատմեց, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել.

«Նոյեմբերի 29-ին, երեկոյան՝ 20։30-ի սահմաններում փոխգնդապետ Արտակ Մանուչարյանն իր վարորդ՝ պահեստազորային Արտակ Խարտխալյանի հետ ունեցել է վիճաբանություն։ Նշեմ, որ պահեստազորայինը եղել է ոչ սթափ վիճակում, որը հաստատվել է նաեւ փորձաքննությամբ։ Նրանք միմյանց ուղղությամբ զենք են պահել, որը տեսնելով ամուսինս, միջամտել է, արդյունքում նրանցից մեկը, դեռեւս անհայտ է որ մեկը, մահացու հրազենային վնասվածք է հասցրել ամուսնուս։ Մինչեւ հասցրել են հիվանդանոց, ամուսինս արդեն մահացած է եղել»։

Նորա Հարությունյանը պատմեց, որ ամուսինն առաջին օրվանից պատերազմի թեժ կետերում է եղել, կատարել է լուրջ մարտական առաջադրանքներ, պատերազմից եկել է տուն ու մեկնել Գորիս. «Եղել են դեպքեր, երբ ընկել է շրջափակման մեջ, սակայն կարողացել է դուրս գալ շրջափակումից։ Մեծ դժվարություններ տեսնելով՝ ի վերջո ողջ է մնացել, եկել է պատերազմից տուն։ Իրեն ուղարկել են պաշտոնի բարձրացման։ Ամուսինս ծառայել է Էջմիածնի N զորամասում, սակրավոր է եղել, հետո իրեն ուղարկել են Բալահովիտ, այնտեղի գնդի հետ տարել են Գորիս՝ մարտական հերթապահություն իրականացնելու։ Այնտեղ 10 օր մնալուց հետո էլ տեղի է ունեցել այդ ողբերգական դեպքը»։

Կինն ասաց, որ ունեն 2 տղա երեխա. Մեկը՝ 7 տարեկան, մյուսը՝ 1 տարեկան։

Կապիտանի կինը պատմեց, որ պահետազորայինը դեպքից հետո կալանավորվել էր, սակայն երեկ իրենց հայտնի է դարձել, որ արդեն ազատության մեջ է. «Անցել է 2 ամիս եւ մի քանի օր առաջ պարզվեց, որ ազատ են արձակել՝ բավարար ապացույցներ չունենալու պատճառով։ Փոխգնդապետին ընդհանարապես չէին կալանավորել։ Մեկը մյուսի վրա է գցում, հերքում են, որ իրենք կապ ունեն այդ սպանության հետ։ Հիմա նրանցից մեկը հանցագործ է, բայց երկուսն էլ ազատության մեջ են։ Ամենացավալին այն է, որ նրանք ազատության մեջ են, իսկ ամուսինս չկա։ Ամենաթեթեւ բանը մեկնաբանում ու դարձնում են հերոս, իսկ ամուսինս ամենածանր տեղերում մարտեր է ունեցել, եկել է պատերազմից ու սպանվել, ու դեռ այս դեպքում անգամ չեն անդրադառնում»։

Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ
Ամենադիտված