Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի ընթացքում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի փոխվարչապետի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ փոխվարչապետների առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում: Հանդիպման արդյունքում երկու փորձագիտական ենթախմբեր են ստեղծվել: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն Ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, էկոնոմիկայի նախարարության, տարածքայի կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: