Սոթքի ոսկին պատերազմից հետո շարունակվում է արդյունահանվել հայկական տարածքում. GeoProMining-ը պարզաբանել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆeadaily.com-ը գրում է, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքներով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ղարաբաղյան հակամարտության գոտու մի շարք տարածքներ, դրանից հետո Սոթքի ոսկու հանքը ստիպված է եղել փոխել որոշ լոգիստիկ սխեմաներ, բայց հանքը շարունակում է աշխատել և կատարել արտադրական պլանը: Այս մասին հայտարարել է Սոթքի հանքավայրը շահագործող ռուսական GeoProMining ռուսական ընկերության համասեփականատեր Ռոման Տրոցենկոն:
Ոսկու հանքը գտնվում է Հայաստանի Գեղարքունի շրջանի Վարդենիսի շրջանի և Քելբաջարի շրջանի սահմանին։
«Սոթքի հանքավայրն աշխատում է ... Հանքանյութի կորզում իրականացվել և իրականացվում է Հայաստանի տարածքում: Այո, մենք ստիպված ենք եղել փոխել ամբարների և տրանսպորտային միջոցների շարժման լոգիստիկ սխեման, բայց հանքավայրն աշխատում է, արտադրական պլանը կատարվում է, մենք համոզված ենք, որ տարին լավ կավարտենք»,- նշել է Տրոցենկոն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը