Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


400 հազար դրամ և ավելի. դեպի ՌԴ ավիատոմսերը կտրուկ թանկացել են, էժան տոմսերը սպառվել են րոպեների ընթացքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։

NEWS.am-ը զրուցել է մի քանի  տուրիստական ընկերությունների հետ՝ հասկանալու՝ ինչո՞ւ են ավիատոմսերի գները բարձրացել։

Մեզ հետ զրույցում «Գլոբուս տուռս» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Նարինե Բաբայանը պարզաբանեց, որ որքան թռիչքի օրը մոտենում է, այնքան մատչելի տարբերակները սպառվում են, այսինքն՝ մնում են բարձր արժեքների ավիատոմսերը։

«Տարբեր ավիաընկերություններ ունեն տարբեր արժեքներ։ Այս պահին տոմսերը չեն սպառվել, ուղղակի բավականին բարձր արժեքի տոմսերն են մնացել։ Օրինակ՝ փետրվարի 7-ին 287 հազար ՀՀ դրամով կա առանց ուղեբեռ տարբերակի ավիատոմս։ Լինում են դեպքեր, երբ ուղեւորը վաղվա համար տոմս է ուզում, սակայն վաղվա համար չի լինում, իրեն այլընտրանքային տարբերակ ենք առաջարկում»,- ասաց Բաբայանը։

Նա պատմեց, որ Հայաստան - Ռուսաստան կանոնավոր չվերթերը վերականգնելու որոշումից անմիջապես հետո ընկերությունն ունեցել է մեծ թվով հարցումներ եւ վաճառքներ։

NEWS.am-ի հետ զրույցում «Ջոել» տուրիստական ընկերության հիմնադիր-տնօրեն Սոնա Եղիազարյանն ասաց, որ դեպի Ռուսաստան ավիատոմսերը 2 օրվա ընթացքում միանգամից թանկացել են։

«Միակողմանի մեկնումը հասնում է մինչև 300-400 հազարի։ Պահանջարկից ելնելով տոմսերի գների այսպիսի թանկացում կա։ Մի քանի օր առաջ 170-ից 180 հազար դրամ էր միակողմանի չվերթը, այսօր արդեն 290 հազար դրամ։ Ամենացածրը եղել է 80 հազար դրամ։ Կա 418 հազարանոց, որից մնացել է 2 տեղ»,- նշեց նա եւ հավելեց, որ ամեն դեպքում պահանջարկ կա։

Մեզ հետ զրույցում «Լոկա» տուրիստական գործակալության ղեկավար Ռուզաննա Մելքոնյանն ասաց, որ իրենց նախկինում Ռուսաստանի Դաշնություն մեկնելու միակողմանի ավիատոմսերի ամենացածր արժեքը եղել է 88 հազար ՀՀ դրամ, իսկ այժմ 142 հազար ՀՀ դրամ է։

«Ինքնաթիռում կան էժան կարգ, բարձր կարգ, ավելի բարձր կարգ, ամենաբարձր տեղեր (բիզնես կարգ), հիմա արդեն ամենաէժան կարգի տոմսերը վաճառվել են։ Բնականաբար 2 օրից այս գինն էլ չի լինի, որոովհետեւ այն էլ արագ կսպառվի, եւ կմնան ավելի թանկ տոմսերը»,- նշեց նա։

Ընկերության ղեկավարն ասաց, որ Երեւան-Մոսկվա–Երեւան երկկողմանի չվերթը 120 հազար դրամ է եղել նախկինում, այս պահին ամենաէժան էկոնոմ դասի երկկողմանի ավիատոմսը 410 հազար դրամ է։

«Տոմսերը ակնթարթորեն են վաճառվել, րոպեների ընթացքում էժան տոմսերը վաճառվել են։ Հիմնականում մեկնում են երիտասարդ տղամարդիկ, հավանաբար աշխատանքի։ Ընտանիքներով մեկնելու դեպքեր  քիչ ունենք»,- ասաց ընկերության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ է նախատեսված»։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները:

Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Tesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԻրանը նախատեսում է ամերիկյան պահանջների բավարարմանն ուղղված առաջարկ անել․ Թրամփ Երկու պարտություն և հեռացում. Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի արտգործնախարարի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Երկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունըԹուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը Լիբանանում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ կանԱրտակարգ դեպք՝ ԵրևանումՎարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու Վրացիներն ու հայերը Թուրքիայում կայացած ֆորումում կոչ են արել միանալ հակառուսական դաշինքինԵվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից Պլանային անջատումներ՝ երկուշաբթի օրըՌուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Սլադկովը բացատրել է, թե ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին Ղարաբաղը կորցնելուց հետոՀայաստանը ներկայացրեց COP17-ի առաջնահերթությունները ՄԱԿ-ում X-ը թողարկել է iOS-ի համար նախատեսված առանձին մեսենջերային հավելված Իրանի դեմ գործողության համար ԱՄՆ ծախսերը գերազանցել են 61 միլիարդ դոլարը Հիանալի զրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ Նեթանյահու Բացարձակապես պարզ է դարձել, որ Իրանը երկարաժամկետ սպառնալիք է․ ԱՄԷ-ի նախագահի խորհրդականՎլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Վթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը փորձարկում է իր սահմանները. Որտե՞ղ կավարտվի Ռուսաստանի համբերությունըՌիսկեր TRIPP-ի համար. ինչպես է Իրանում պատերազմը փոխում Հայաստանի լոգիստիկան Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում Ջահերի լույսի ներքո՝ հիշողությունից մինչև դիմադրություն Հայ-թուրքական պատերազմի ընթացքում  Թուրքիան գրավել է Կարսը․ պատմության այս օրը (25 ապրիլ)Ջահերի լույսի տակ հնչած քաղաքական ուղերձը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներՎերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար․ «Հրապարակ» Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՄիջազգային էներգետիկական գործակալությունը զգուշացրել է ՀԲԳ շուկայի լարվածության մասին մինչեւ 2027թ.Apple-ը մշակում է վեց նոր կատեգորիաների ապրանքներՌուսաստանը եւ Ուկրաինան պատրաստում են գերիների նոր փոխանակում ԵՄ առաջնորդները սկսել են ՌԴ-ի դեմ պատժամիջnցների 21-րդ փաթեթի նախապատրաստումը. ԿալասԼավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստների տասնյակը պատմության մեջ Ինդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասին
Ամենադիտված