Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը, որը հետևելու է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործայալությունը։
Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության փոխնախարարները։