Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվտանգային կոնցեպտը լիովին ձախողվել է․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցյալ տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում ստեղծված նոր իրադրությունը հայկական կողմի համար շատ բարդ հետևանքներ է թողել և հանգեցրել է տարածաշրջանում ուժերի դասավորության էական փոփոխության։ Հայաստանը բախվում է անվտանգային նոր մարտահրավերների, որոնք նախկինում այդքան էլ սուր արտահայտված չէին, իսկ հիմա լրացուցիչ սպառնալիք են ստեղծում մեր պետականության համար։ Օրինակ՝ զգալի չափով երկարում է հայ-ադրբեջանական սահմանը, մեծանում է ադրբեջանա-թուրքական ազդեցության ներթափանցման վտանգը։ Ընդ որում, թուրք-ադրբեջանական ներթափանցման սպառնալիքը պարտադիր չէ, որ անպայման ռազմական տեսք ունենա, այն, օրինակ՝ կարող է տեղի ունենալ տնտեսական գործիքների միջոցով։

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, թե սահմանների բացումը մեծապես ձեռնտու է Հայաստանին, բայց այս ֆոնին այդքան էլ անհրաժեշտ չափով հաշվի չեն առնվում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող վտանգները։ Եվ դեռ հարց է, թե ինչ մեխանիզմներով է ապահովվելու գործարկված ուղիներով Հայաստանի քաղաքացիների և հայկական ապրանքների տեղափոխման անվտանգությունը, հատկապես որ վերջերս էլ ականատես եղանք, թե ինչպես են վրացական Մառնեուլում ադրբեջանցիները հարձակվում հայկական բեռնատարների վրա։ Բացի այդ, դեռևս անորոշ է, թե պետությունն ինչ միջոցներ է ձեռնարկելու տեղական արտադրողների շահերի պաշտպանության համար, որպեսզի հայկական ապրանքները՝ հատկապես գյուղատնտեսական արտադրանքը, կարողանա շուկայում դիմակայել թուրք-ադրբեջանական էժան ապրանքների ներհոսքին։

Մեզանում համապատասխան արձագանքի չի արժանանում նաև հակառակորդի կողմից քարոզչական և ապատեղեկատվության դեմ պայքարի հարցը։ Իրականությունը ցույց տվեց, որ հակառակորդին հաջողվում է ապատեղեկատվություն տարածելու միջոցով պառակտում սերմանել հայ հանրության շրջանում, բարոյալքել քաղաքացիներին և նրանց մեջ պետության նկատմամբ անվստահություն սերմանել։ Եվ այստեղ հատուկ կարևորություն է ձեռք բերում մեդիա տիրույթի նշանակությունը։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը միասնական մեդիա հարթակ են ստեղծում։ Այնպես որ, տեղեկատվական սպառնալիքի չեզոքացման հարցը պետք է մեր պետության համար նոր նախաձեռնություններով հանդես գալու առիթ դառնա։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի նկատմամբ ռազմական սպառնալիքներին, ապա այստեղ հատուկ կարևորություն է ստանում ոչ միայն նորագույն սպառազինությունների ձեռքբերումը, այլև ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ փոխգործակցության խորացման հարցը։ Թուրք-ադրբեջանական ճնշմանը դիմակայելու տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիրը, քանի որ երկրի հզորության չափանիշներից մեկն էլ բնակչության թվաքանակն է։ Մեր երկիրը պետք է ի վիճակի լինի զարգանալ 90 միլիոնանոց թուրքական բնակչության հարևանությամբ։ Սրան զուգահեռ անհրաժեշտ են նորովի մոտեցումներ կրթության մակարդակի բարելավման և ազգային արժեհամակարգի պահպանության հարցում։

Տարածաշրջանում ստեղծված նոր պատկերը փոփոխություններ է պարտադրում նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Նոր մոտեցումներ են անհրաժեշտ ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ երկրների և այլ ուժային կենտրոնների հետ հարաբերություններում։ Եվ այս հարցում հատուկ կարևորություն ունի նաև սփյուռքի տարբեր համայնքների հետ ակտիվ աշխատանքը և արտերկրում հայկական համայնքների ազդեցության ուժեղացմանն ուղղված քայլերը։ Ստացվում է, որ պատերազմի փորձը ամբողջովին պարզ դարձրեց, որ Հայաստանին անհրաժեշտ է ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որում նշված կլինեն պետության անվտանգային առաքելության հիմնական ուղղությունները, ընդ որում, հստակ գործիքակազմով հանդերձ։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումների պես ժամանակի փորձությանը չդիմացավ նաև գործող իշխանությունների կողմից 2020 թվականի ամռանն առաջ քաշված ազգային անվտանգության ռազմավարությունը, որն այդքան փիառվում էր նրանց կողմից։ Հետաքրքրական է, որ դրա ընդունման համար իշխանությունները տարբեր փաստարկներ էին բերում, թե 2007 թվականին ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը հնացած է, չի արտացոլում արդի աշխարհում առկա իրողությունները, սակայն իրենց կողմից առաջ քաշված անվտանգային ռազմավարության կոնցեպտը ընդամենը մի քանի ամիս կյանք ունեցավ և լիովին ձախողվեց։

Եվ արդեն իսկ կասկած չի մնում, որ իրենց անվտանգային առաքելությունը թերի իրականացրած իշխանությունները պետք է հեռանան։ Սակայն, ըստ այդմ, բազմաթիվ հարցեր են առաջանում, թե պատահակա՞ն էր, արդյոք, որ 2020 թվականի ազգային անվտանգության ռազմավարության մեջ Արցախի Հանրապետության փոխարեն նշված էր ուղղակի Արցախ։ Անցյալ տարի այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ քննադատություններ հնչեցին, բայց ո՞վ էր լսողը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռանոսի առաջին խաղը «Տեներիֆեի» կազմում հետաձգվում է վնասվածքի պատճառով Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին ԱՄՆ-ն մտադիր է չեղարկել մոտ 200,000 օտարերկրացիների վիզաները. AP Կոտայքում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել` ձորում Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերին ՌԴ-ն ոչ միայն հույս ունի հաղթել հատուկ ռшզմական գործողությունում, այլև վստահ է դրանում. Պեսկով Դավшճանի սովորական գործելաոճն է, պատրաստ ենք այս ամեն ինչին. Լևոն Քոչարյան Ռուսաստանը պատրաստ է վերանայել հայկական մրգերի և բանջարեղենի սահմանափակումները. «Ռուսաստանին կարելի է անտեսել. նա միևնույն է կհրաժարվի ամեն ինչից»ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է Հայաստանում սպառնում են բռնագրավել «սնանկացած» ընկերության՝ «Գազպրոմի» ակտիվները«Նանտը» հեռացրել է Միշել Տեր-Զաքարյանին գլխավոր մարզչի պաշտոնից Սևիկյանը տեղափոխվում է իսրայելական ակումբ Ռաֆիկ Ալեքսանյանը՝ IMMAF-ի աշխարհի չեմպիոն Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Այսօր Քոչարյանի ընտանիքն է, վաղը կլինի մեկ ուրիշինը, Փաշինյանը փորձում է մեկուսացնել ընդդիմադիրներին․ Իշխան Սաղաթելյան Հանցագործը վերադառնում է իր գործած հանցանքի վայր, այդպես էլ Փաշինյանը շարունակ վերադառնում է Արցախի հարցին․ ադրբեջանագետ Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով ԵՄ-ն Հայաստանին զինվորական անձնակազմ չի տրամադրի հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՀարյուրավոր հասցեներում գազ չի լինի օգոստոսի 26-ին տարբեր ժամերի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը վնաuվել է ուկրաինական ԶՈւ-ի hարվածի հետևանքով Ռուսաստանում իբր նոր մnբիլիզացիայի մասին լուրերը կեղծ են. Պեսկով Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ»Թուրքիան հերքել է ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Opel Vectra»-ն Կարսից մինչև Նախիջևան. Թուրքիան երկաթուղի է կառուցում Հայաստանը բաժանելու համարՈ՞վ ո՞ւմ և ի՞նչ է պարտք. քաղաքական իլյուզիոնիստն ու փշրվող պատրանքները. «Փաստ»Ուկրաինական անօդաչու սարքերը կրկին հարվածել են Ռուսաստանին Անցում դեպի ռուսական ազդեցությանը հակազդելու քաղաքականություն. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, նրա և Լևոն Քոչարյանի տներում խուզարկություններ են «Toyota»-ի երևանյան գրասենյակը կապարակնքվել է. Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են Իշխանությունները նույնիսկ պարզ հարցերից «գլուխ չեն հանում» կամ հանրությանը մոլորեցնելու համար դիտմամբ նման իրավիճակ են ստեղծում․ Աբրահամյան «Չելսի»-ն գոլառատ դերբիում պարտության մատնեց «Ֆուլհեմ»-ին Արաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը. պատմության այս օրը (օգոստոս 25)Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռուզաննա Երեմյանին փոխարինող են նշանակել. «Հրապարակ» «Ամեն րոպե աչքիս առաջ Ռոմանիս ժպիտն է, պարելը, խոսելը, ամեն րոպե տղաս է աչքիս առաջ». Ռոման Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տnւժածներ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ» Ավագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»
Ամենադիտված