Ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։
«Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը: Անդրանիկը նաև մասնակցել էր 2016-ի քառօրյա պատերազմին։ Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Արեգը ընտանիքի երկրորդ որդին է:
Հիշեցնենք` դեկտեմբերի 6-ին ՊԲ–ն հրապարակել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հերթական ցանկը, որում կար նաև 30 տարեկան Անդրանիկ Հայրյանի անունը։