Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց կկառուցեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլերի քաղքական թեւ) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել է Շուշիում ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի կառուցման մասին։
«Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը համաձայնություն են տվել և հաստատել Շուշիում դպրոց կառուցելու նախագծին», - ասել է Բահչելին:
Նա շեշտել է, թե ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնարկեքը կդրվի 2021–ի հունվարի 30–ին։