Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Պատերազմն ինձ համար չի ավարտվել, քանի դեռ չենք հաղթել․ զրույց պայթյունից հրաշքով փրկված բուժակի հետ

ՎԻԴԵՈ

19-ամյա զինծառայող Ալբերտ Մեյրոյանը 16 օրվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ալբերտը չորս տարի սովորել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական քոլեջում և ծառայության անցավ որպես բուժակ։

«Օգոստոսի 10-ին Ճամբարակում մեր զինվորական երդումը տալուց հետո մենք վերապատրաստվեցինք որպես բուժակներ և սեպտեմբերի 11-ին տեղափոխվեցինք Մատաղիսի զորամաս։ Այդ ժամանակ սեզոնափոխություն էր, և զինվորները հաճախ էին մրսածություն ունենում։ Լազարեթ բացեցինք, որտեղ բուժում էինք հիվանդ զինվորներին։ Ինձ շատ էր դուր գալիս, որ կարողանում էի օգնել մարդկանց, ու փոխադարձ հարգանք էր ստեղծվում»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտ Մեյրոյանը։

Սեպտեմբերի 27-ի առաջին ռմբակոծությունների ժամանակ Ալբերտը կարծել էր, թե ինչ-որ զինավարժության ձայներ էին, մինչև փրշվել էին ապակիները։

«Ժամը 7։30 լազարեթում ուժեղ դմբոցի ձայն եկավ, ինձ թվաց՝ ինչ-որ գործի ձայն էր, հետո երկրորդ անգամ պայթյունի ձայն եկավ, բայց ես կրկին չեմ հասկանում, որ պայթյունի ձայն է։ Երրորդ անգամ արդեն վերևի հարկի պատուհանի ապակին փշրվեց, և ես հասկացա կատարվածը։ Կապ հաստատեցի բուժկետի գլխավոր բժշկի հետ։ Ասաց՝ պատերազմը սկսվել է, բեր բոլորին։ Մոտ 10 հոգի մարդ կար լազարեթում, բոլորը լավ էին արդեն, այդ օրն էլ պետք է դուրս գրվեին։ Որոշները բարձրացան դիրքեր, որոշները մնացին մեզ մոտ՝ բուժկետում։

Ամենուր պայթյունի ձայներ, արկերն ընկնում էին ու չէիր հասկանում, թե ինչ է կատարվում։ Կրակոցի ձայնը լսում էինք, բայց չէինք կողմնորոշվում՝ մենք ենք կրակում, թե՝ իրենք, որովհետև երկուսի դեպքում էլ ուժեղ ձայնը գալիս էր։ Բայց մի քանի ժամ անց, երբ տեսա, թե մեր բժիշկներն ինչ պատրաստակամությամբ էին բուժելու վիրավորներին, որ հանկարծ մեկը չզոհվի, հասկացա, որ երկու տարբերակ կա՝ կամ փախչում ես կամ մնում ես ու պայքարում ես մինչև վերջ։ Եվ մի քանի ժամ անց արդեն ոչ մեկիս հետաքրրքիր չէր, որ արկեր են պայթում։ Հնարավոր է մեզ թիրախավորեին, բայց ընկներ Սարսանգի ջրամբարի վրա կամ 20 մետր այն կողմ, ու հասկանում էինք, որ Աստված մեզ հետ է։ Շատ դաժան բան է պատերազմը, ոչ մեկին չեմ ցանկանա որ նման բան տեսնի»,- հիշեց Ալբերտը:

Տղաներն անընդհատ փոխում էին իրենց դիրքերը և ազատ խրամատ տեսնելուն պես այնտեղ բուժկետ էին բացում։

«Պարբերաբար մեր տեղերը փոխում էինք։ Եթե գտնում էինք ազատ խրամատ, դա մեզ համար բուժկետ էինք դարձնում։ Վիրավորներին առաջնագծերից իջեցնել չէր ստացվում, որովհետեև անընդհատ ռմբակոծում էին, բայց եթե ստացվում էր իջեցնել, օրական 20-30 մարդ էր լինում»,- նշեց Ալբերտ Մեյրոյանը:

 Հոկտեմբերի 2-ին նահանջի ժամանակ բուժկետի անձնակազմին տեղեկացնում են, որ վերևում վիրավորներ են մնացել։ Ալբերտը, գլխավոր բժիշկը և ևս մեկ բուժակ վերադարձել են վիրավորներին հետ բերելու։

«Հոկտեմբերի 2-ին, երբ նահանջի հրաման էինք ստացել և ճանապարհի կեսն անցել էինք, մեզ տեղեկացրին, որ այնտեղ վիրավորներ են մնացել: Գլխավոր բժիշկը, ես և ևս մեկ բուժակ հետ գնացինք վիրավորների մոտ: Վիրավորներին տեղափոխելու համար կար երեք շտապօգնության ավտոմեքենա, մեր մեքենայի մեջ յոթ հոգով էինք: Բախվեցինք այլ մեքենայի, կրակ բռնկվեց, հետո ավտոմեքենան պայթեց: Ես այդ դեպքից ոչինչ չեմ հիշում, ինձ պատմել են»,- ասաց Ալբերտը:

Ալբերտին և ևս երկու հոգու այրվող ավտոմեքենայից դուրս է բերել նույն մեքենայի մեջ գտնվող Մարտակերտից եկած բուժակ Աշոտը, որից հետո մեքենան պայթել է։

«Դեպքից հետո Աշոտը նույնպես եղել է այրվածքաբանական կենտրոնում, ու նա բժիշկներին պատմում էր Մատաղիսի շտապօգնության ավտոմեքենայի դեպքը, որ այրվող մեքենայից դուրս է բերել մի քանի հոգու և որ մի հոգու շատ դժվարությամբ կարողացել է փրկել ու հետաքրքիր է՝ տղան ողջ է մնացել, թե ոչ։ Կարճ ժամանակ անց պարզվեց՝ Աշոտը և Ալբերտը պառկած են դեմ դիմաց հիվանդասենյակներում։

 Աշոտը մեզ պատմեց, որ նկատել է մի հոգու, որը ձայն չէր հանում, բայց պայքարում էր պատուհանից ավտոմեքենայից դուրս գալու համար։ Աշոտը դժվարությամբ դուրս է բերել Ալբերտին, ձեռքերով հանգցրել է Ալբերտի գլխի կրակը, ինչի արդյունքում իր ձեռքերն են այրվել։ Այրվող ավտոմեքանայից դուրս է բերել ևս երկու հոգու, ինչից հետո ավտոմեքենան պայթել է։ Տղաներից մեկի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել»,- պատմեց Ալբերտի հորեղբայրը՝ Էդգար Վարդանյանը։

Ալբերտը եղել է Մարտակերտի, Խոջալուի և Սիսիանի հոսպիտալներում, որից հետո տեղափոխվել է Երևան։ Դեպքի նախօրեին և այդ օրն Ալբերտը չէր զանգահարել տուն և դեպքից երկու օր անց զանգել էր քրոջը՝ տեղեկացնելու, որ վիրավոր է։

 «Հոկտեմբերի 1-ին և 2-ին չէր զանգել։ Շատ էինք անհանգստանում, ամեն բան անցնում էր մեր մտքով, քանի որ սովորել էինք, որ ամեն օր զանգահարում էր, ասում էր՝ մեզ հետ ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք։ Ամսի չորսին զանգել էր քրոջն ու հայտնել, որ վիրավոր է»,- հիշեց Ալբերտի հորեղբայրը։

 Ալբերտը դեռ վերականգնողական փուլում է։ Վնասվել էին շնչուղիները, դեմքն ամբողջությամբ այրվել էր։ Այժմ մնացել են միայն ձեռքերի այրվածքները, չեն անցել ճակատային հատվածում մանրաբեկորային կոտրվածքները, վնասված է ոտքը։

«Պարզ չէ՝ կվերադառնամ ծառայության, թե՝ ոչ, բայց ես շատ եմ ցանկանում վերադառնալ, քանի որ իմ պատերազմը դեռ չի ավարտվել։ Իմ պատերազմը կավարատվի այն ժամանակ, երբ մենք հաղթենք»,- ավելացրեց Ալբերտը։

Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմըՇվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներինԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըԻՀՊԿ գլխավոր հրամանատարը այցելել է կորպուսի նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը13-ամյա աղջիկ էր կյանքից հեռացել, էներգետիներ էր խմել. ի՞նչ է հայտնիՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Դմիտրիև․ Պուտինն ու Թրամփը պաշտպանում են ավանդական քաղաքակրթական արժեքներըԻրանը ներկայացրել է ստորգետնյա «հրթիռային քաղաք»Չինաստանի հյուսիսարևմտյան մասում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՆոյեմբերի 21-ը հեռուստատեսության համաշխարհային օրն էԻրանը ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանակներում բարձրացնում է լարվածության սանդղակը՝ պատրաստվելով մեկ տասնյակից ավել խոշոր նավթատար նավերով ճեղքելու ԱՄՆ-ի շրջափակումը․ ՈսկանյանՀորմուզի նեղուցում տանկերը բախվել է ականիԴեպքի օրը տուն պետք է գար, մի օր առաջ զանգել էր մորը. Գավառում սգում են զինվորի մահըԵղվարդ քաղաքի Անդրանիկի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվելՏատյանա Կիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնըՇվեյցարիայում հանրաքվե կանցկացվի «Ռազմական նյութերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալՄինչև նոյեմբերի 20-ը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն․ ՀՖՖԱնկեղծ ասած՝ մեր վիճակը շատ լավ չէ․ Իրանի նախագահԱդրբեջանի Կովկասի մուսուլմանների վարչությունը մեղադրել է Երևանին սադրանքի մեջՎաղը պաշտոնապես կազդարարենք TRIPP նախագծի մեկնարկը․ վարչապետԻնդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԻրանը լիովին պատրաստ է պшտերազմի, և եթե ԱՄՆ-ն չընդունի Թեհրանի կողմից ավելի վաղ ձևակերպված կարգավորման պայմանները. իրանցի պաշտոնյաՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԻրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. Զախարովա
Ամենադիտված