Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Բարեգործությունը լավություն չէ, այլ պարտականություն». բարեգործները՝ իրենց կատարածի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի սկզբին հակառակորդի սանձազերծած պատերազմի ժամանակ և դրանից հետո հասարակությունը ոտքի կանգնեց ոչ միայն ֆիզիկապես, այլև նյութապես՝ օգնելու Արցախի կառավարությանն ու ժողովրդին:

Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին մայիսի 2-ի դրությամբ ԼՂՀ-ի արտաբյուջետային հաշվին մուտքագրված հանգանակված գումարները կազմում են 2,043,861,114 դրամ, 2,892,107դոլար, 70,203 եվրո և 57,147,032 ռուսական ռուբլի:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է Պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: ԼՂՀ կառավարությունն Արցախի ողջ բնակչության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Orer.am-ը փորձեց հայ գործարարների հետ զրույցում պարզել, թե վերջիններս ինչ ներդրում են ունեցել այս հայրենանվեր գործում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500-հազարական դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին: Ընկերությունը կմարի նրանց էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց գոյացած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի նրանց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախին փոխանցվել է 500 հազար դոլար և 2000-ական դոլար է տրամադրվել ապրիլյան պատերազմի օրերին զոհվածների ընտանիքներին:

«Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Արցախի Հանրապետության հետ և նույնիսկ բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել թե´ Արցախից, թե´ ՀՀ ՊՆ-ից, որոնցից վերջինն ստացել են ապրիլի 12-ին՝ ԼՂՀ փոխվարչապետի կողմից:

Նա նաև հավելեց, որ «Սիլ գրուպ» բարեգործական հիմնադրամը կրթական, սոցիալական, մշակութային ծրագրերի է մասնակցում և վերջին շնորհակալագիրը, որը ստացել են Արցախի կառավարությունից, արցախյան տնաշինության ծրագիրն է եղել, որի շրջանակում կառուցված բնակարանները պետք է տրամադրվեն երիտասարդ ընտանիքներին:

«Այսինքն՝ մեր կողմից Արցախին ցուցաբերած օգնությունը մեկանգամյա չէ, այլ տարիների պատմություն ունի»,- ասաց Ա. Մկրտչյանը:

Գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել:

«Առաջնահերթ՝ առաջնագիծ է ուղարկվել զինվորներին անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ դեղորայք: Դրանից զատ՝ Գագիկ Ծառուկյանը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրել, որի չափը բարձրաձայնելը նպատակահարմար չեմ գտնում, դա նաև Գագիկ Ծառուկյանի մոտեցումն է: Եթե անհրաժեշտություն լինի օգնության չափի մասին բարձրաձայնել, ապա համապատասխան մարմիններից կարող եք տեղեկանալ տրամադրված ֆինանսական աջակցության չափի մասին, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այդ օգնությունը չի եղել միանվագ: Դա շարունակական է և այս պահին էլ, անհրաժեշտության դեպքում անձնապես Գագիկ Ծառուկյանի կողմից համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերվում է»,- ասաց Ի. Տոնոյանը:

«Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների համասեփականատեր Ալեքսան Զաքարյանն էլ Orer.am-ին տեղեկացրեց, որ կտրականապես դեմ է բարձրաձայնել իրենց ցուցաբերած օգնության մասին, քանի որ իրենք ոչ թե լավություն են անում, այլ իրենց պարտքն են կատարում.

«Մենք կոնկրետ հարցեր ենք լուծում և հարցերը լուծում ենք շարունակական: Ոչ թե մեկ օրում ինչ-որ բան ենք տալիս ու կանգնում, ասում այդ մասին, այլ դա անում ենք շարունակական: Ես չեմ կարծում, որ դա գովազդի համար է արվում: Մենք լավություն չենք արել, որ մեզ շնորհակալություն հայտնեն: Օրինակ՝ մեր աշխատողները բազմիցս գումար են հավաքել և փոխանցել, բայց դա նրանց անձնական գործն է, և ես չեմ էլ հետաքրքրվել, թե ով ինչքան գումար է տվել: Մարդը կարող է իր վերջին տասը դրամն է տվել, հարց է ծագում՝ ե՞ս եմ շատ գումար տվել, թե՞ ինքը:

Այդ տղաները գնացել են սահման, կռվում են, ցավոք, զոհվում են, վիրավորվում են և հիմա մենք նրանց լավությո՞ւն ենք անում, ես չեմ հասկանում: Մեր պարտքն է օգնել այդ ընտանիքներին, որը պետք չէ գովազդել: Եթե օգնություն ստացողը կգտնի նպատակահարմար, կա´մ կասի, կա´մ չի ասի այդ մասին, բայց կարծում եմ, որ մենք մեր պարտքն ենք կատարում, որովհետև չենք կարողացել գնալ-կռվել, քանի որ մեր աշխատանքն ենք կատարում և նրանք մեր փոխարեն գնացել և մեզ են պաշտպանում: Իսկ այն, ինչ մենք կատարում ենք, մեկանգամյա չէ, միշտ էլ արել ենք, հիմա ավելի շատ ենք անում, բայց, թե ինչ ենք անում, դա մենք գիտենք, մեկ էլ նրանք, ում համար անում ենք»,- ասաց Ալեքսան Զաքարյանը:

Արմինե Գրիգորյան

Կրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներԸնդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը. պատմության այս օրը (Նոյեմբերի 25)Վթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱրցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
Ամենադիտված