Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է. Ռուբեն Ռուբինյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վարչապետի պատասխանը խեղաթյուրված է ներկայացվել, վարչապետի հետ հարց ու պատասխանի թեման չի եղել այն՝ Շուշին հայկական է, թե ոչ։ Շուշին պատմական հայկական քաղաք է, և դա պատմագիտական փաստ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է հետևյալը՝ «և պատերազմի ընթացքում, և պատերազմից առաջ ամբողջ բանակցային գործընթացի մաս է եղել փախստականների վերադարձը։ Ընդ որում, այն փախստականների, որոնք փախստական էին դարձել 90-ականների առաջին պատերազմի ընթացքում։ Իսկ պատերազմից առաջ, այսինքն՝ 1987 թվականի դրությամբ, Շուշիի բնակչության մոտ 90 տոկոսն ադրբեջանցիներ էին։ Հետևաբար, ենթադրյալ վերադարձի դեպքում Շուշիի բնակչությունը պետք է 90 տոկոսով դառնար ադրբեջանական»։
Տեսանյութը` 168.am-ի