Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էրդողանին ցանկանում են Թրամփի վերածել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
regnum.ru-ն գրում է, որ փետրվարին Հայաստանին հարակից Թուրքիայի Կարս նահանգում կանցկացվեն «Ձմեռ -2021» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Ըստ թուրքական «Անադոլու» պետական գործակալության` դրանք խոստանում են լինել ամենախոշորը վերջին մի քանի տարիների ընթացքում: Սցենարը նախատեսում է համատեղ հարձակողական գործողություններ: Նպատակներն են համատեղ գործողությունների ընթացքում փոխգործակցության մշակում, ստանդարտ և հեռանկարային սպառազինության մարտունակության ստուգում: Ավելին, թուրքական կողմը անգամ Պակիստանին է հրավիրել զորավարժություններին մասնակցելու:
Այդ ամենում առկա են որոշակի տարօրինակություններ և խորհրդանշական պահեր:
 
Նախ, այդ զորավարժություններն անց են կացվելու ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո, երբ, տրամաբանորեն, Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների գլխավոր շտաբները դեռ պետք է ուսումնասիրեն այդ պատերազմի փորձը: Երկրորդ հերթին, եթե Ղարաբաղից հետո երկու «եղբայրական բանակները» չեն կարող բաժանվել միմյանցից, ապա նրանք կարող էին ինչ-որ տեղ ներքին Անատոլիայում վարժանքներ կատարել: Ավելին, Անկարան ակնարկում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, իսկ Բաքուն, Մոսկվայի միջնորդությամբ, երկխոսություն է վարում Հայաստանի տարածքով միջանցքների բացման խնդիրներով: Եվ հիմա անհասկանալի է, թե զորավարժությունների ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը ու՞մ են ներկայացնելու որպես պայմանական թշնամի: Ի՞նչ է պատահել:
 
Բաքվի փորձագետները, որոնց հետ regnum.ru-ն կապվել է հեռախոսով, սկզբունքորեն համաձայն են, որ «Ձմեռ -2021» զորավարժություններին ներկայիս իրավիճակում Ադրբեջանի մասնակցելը ամենևին էլ ձեռնտու չէ, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված է գործել «պարտքը վճարելով է գեղեցիկ» սկզբունքով և չի կարող, ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցությունից հետո հրաժարվել իր թուրք գործընկեր Էրդողանի առաջարկից: Ըստ զրուցակիցների` դա խորհրդանշական որոշում է: Բայց ինչու՞ են Իսլամաբադին ևս հրավիրել մասնակցելու զորավարժություններին: Սա էլ ընկալվում է որպես այդ գոտում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմական դաշինքի առաջացում, ինչը զգուշություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում: Ըստ Բաքվի փորձագետ Սադիգ Ահմեդովի` «Պակիստանի միջուկային զենքը և Ադրբեջանի (ինչպես և Թուրքիայի) ռազմական ներուժը կարող են կատարելապես լրացնել միմյանց, և ռազմական դաշինքը կդառնա բոլոր մահմեդական երկրների ռազմական դաշինքի առանցքը»: Խնդիրը հավակնոտ է, բայց և խորհրդանշական: Մնում է Էրդողանը, որը այդ զորավարժություններով հատուկ խնդիրներ է լուծում:
 
Փաստն այն է, որ նրա գլխավոր ներքաղաքական դաշնակից և ազգայնական քաղաքական գործիչ Բախչելին ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը անվանել է «վերջին տասնամյակների թյուրքական աշխարհի հիմնական ձեռքբերումը» և խորհուրդ տվեց Էրդողանին «սուր ներքաղաքական խնդիրները լուծելու համար քամել դրանից առավելագույնը»: Խոսքը «մեկ ազգ` երկու պետություն» հայտնի թեզի ակտիվ խթանումն է թուրքերի քաղաքական գիտակցության մեջ: Բանն այն է, որ հակառակ Էրդողանի մերձավոր շրջապատի մարդկանց կանխատեսումների` Ղարաբաղում տարած հաղթանակը չի բարձրացրել նախագահի վարկանիշը: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի ակտիվ տարածաշրջանային քաղաքականությանը, այդ թվում Ղարաբաղում և Արևմուտքի հետ հարաբերությունների խառնաշփոթին աջակցում են 50%-ից էլ պակաս ընտրողներ:
 
 
Այդ առումով, որոշ թուրք փորձագետներ պահանջում են, որ Էրդողանը պատասխանի հետևյալ հարցին. «Ադրբեջանը վերադարձրեց իր տարածքները և երկխոսության մեջ մտավ Ռուսաստանի հետ, իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան»: Ավելին, ԱՄՆ-ում Ջո Բայդենի հաղթանակից և թուրքական ընդդիմության ուժերին սատարելու մասին հայտարարությունից հետո Թուրքիայում շատ բան է սկսվել փոխվել: Վերջերս թուրքական Sabah հրատարակությունը հրապարակել է Բայդենի նախընտրական հայտարարություններից մեկը, որտեղ նա հայտարարել է, որ «քանի դեռ Էրդողանը իշխանություն է, ԱՄՆ-ը չի կարող վերահսկել Թուրքիան, ուստի Էրդողանը պետք է տապալվի»: Ըստ թերթի` Բայդենը` ի դեմս Թուրքիայի ընդդիմադիր ուժերի, այդ հարցով նույնիսկ գործընկերներ է գտել: Ահմեդ Դավութօղլուն, որը Էրդողանի նախկին մերձավոր գործակիցն էր, իսկ հիմա նրա հակառակորդն է նախազգուշացրել է էրդողանին, որ նրան «հեռացնելու են նույնիսկ ընտրություններում հաղթելու դեպքում»: Միևնույն ժամանակ, Դավութօղլուն օգտագործել է արաբերեն «tasfiye» բառը, որը թարգմանաբար նշանակում է «հեռացնել», «լիկվիդացնել»: Ճիշտ է, նա չի հստակեցրել թե դա նշանակում է «պաշտոնից հեռացնել» թե՞ ֆիզիկական բռնություն ենթարկել: Էրդողանը վտանգ է զգում և փորձում է բանակը պահել անընդհատ լարված վիճակում՝ միարժամանակ երկրում զարգացնելով թյուրքական ազգայնականության գաղափարը: Այդ համատեքստում է ընկալվում «Ձմեռ- 2021» զորավարժությունների մոտիվացիան: Այնտեղ կթռչեն, կմարզվեն, կցատկեն, կկրակեն և տուն կգնան, բայց Թուրքիայի խնդիրները կմնան:
 
Ի դեպ, պատահական չէ, որ զորավարժությունների նախօրեին Էրդողանն ասել է, որ «ամսվա վերջին Անկարան և Մոսկվան կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունը»: Մեկնաբանելով այս իրավիճակը ՝ թուրքական Cumhuriyet հրատարակությունը թուրքական դիվանագիտության աշխատանքը բնութագրում է, որպես «նյարդային ցատկեր մի ծայրահեղությունից մյուսը»: Ըստ թերթի` «եթե Սիրիայում Ասադին տապալելու նպատակը սխալ է եղել, ապա Անկարան պետք է համաձայնության գա Դամասկոսի հետ: Որպեսզի Լիբիայի հետ համաձայնությունն արդյունք տա, անհրաժեշտ է աշխատել պայմանագրեր կնքել Արևելյան Միջերկրական ծովի այլ երկրների հետ ...Պետք է երկխոսություն սկսել Հայաստանի հետ, այլ ոչ թե նրա սահմաններին զենքով շարժումներ անել: Պետք է Ռուսաստանի հետ բանակցել և դա օգտագործել ԱՄՆ-ի հետ սակարկություններում: Եթե սպառնալիքի աղբյուրը սխալ է որոշված, ապա անկախ նրանից կոպիտ ուժ կգործադրվի, թե կլինեն բանակցություններ, միևնույն է, արդյունքը չի փոխվի»: Այստեղ ավելացնելու բան չկա, ամեն ինչ ճիշտ է ասված:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
 
ԲԱՑԱՌԻԿ․ 20-ամյա տղան պատմում է, թե ինչպես է սպանել մորը «Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերումՊլանային ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Բաքվում պահվող հայերի հարցով դիմումներ են նախապատրաստվում. իրավապաշտպանը՝ առկա վիճակի մասին Արարատում ողբերգական վթարի զոհերը մի ընտանիքի անդամներ էին. նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սև բժիշկ գինիՋերմուկ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի Այլևս չենք գնահատելու ընդդիմությանը ծափահարություններով, պաթոսով, բարձրաձայն հայտարարություններով կամ «ուժեղ ելույթներով». Արփինե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան Գազ չի լինի հուլիսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն «Իրանի միջով տարանցում և արաբական շուկաների որոնում. Ի՞նչ է կատարվում հայկական արտահանման հետ»Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պատերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ Դերասան Գևորգ Գրիգորյանը սիրելիի հետ լուսանկարներ է հրապարակել Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղաի Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) ռուսական բանակը վերջնականապես գրավել է Բայազետը. պատմության այս օրը (27 հուլիս)ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Արտառոց դեպք՝ Երևանում, տղամարդ է ձերբակալվել 30-ամյա կնոջ նկատմամբ գործողություն կատարելու կասկածանքով2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. Սիեթլի գաստրոնոմիական փառատոնը վերածվել է ողբերգության Ուկրաինայի ԶՈՒ-ն շաբաթվա ընթացքում Մոսկվայի ուղղությամբ արձակել են 1401 անօդաչու թռչող սարք Հայտարարվել է հրթիռային տագնապ, ՌԴ օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքները Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեի» կազմում Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին բախվել են «Toyota»-ն, «VAZ»-ը և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով «Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և տուժածներ ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով «Պարտված» Իրանը պատասխանել է այնպես, որ միայն այրված ավերակներ են մնացել. Ամերիկային հարվածել են այնտեղ, որտեղ ցավոտ էՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հայաստանում բողոքի ցույցեր են Փաշինյանի քաղաքականության դեմՀրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը «ՀՀ նախկին վարչապետ. Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը ձեռնտու չէ Ռուսաստանի համար»Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Չորացած լոլիկներ. Ի՞նչ կլինի Հայաստանում ֆերմերների բողոքի ցույցերի հետ
Ամենադիտված