Ֆիզուլիում ևս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվս մեկ ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Զինծառայող Ռաշադ Ջավադովը Ֆիզուլիի շրջանում պայթել է ականի վրա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Արցախի` Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքում ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել է 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը։ Ադրբեջանցին մահացել էր ստացած ծանր վնասվածքներից։