ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 83 կողմ ձայնով:
Նախագիծը հնարավորություն է ստեղծում բացառել գյուղատնտեսական նշանակության հողերի անհիմն փոխադրումն այլ նշանակության հողատեսքերի:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր գործադիրի կողմից որդեգրած քաղաքականությամբ` չմշակվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ընդգրկման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական շրջանառությունից հողերի անհիմն բացառման նպատակով: