Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որ պատերազմը սկսվեց, 20-ամյա Վահագն Հովակիմյանը 1 տարի երեք ամսվա ժամկետային զինծառայող էր: Այդ ընթացքում մեկ անգամ էր տուն գնացել՝ անցյալ գարնանը: Իսկ սեպտեմբերի 17-ին ծնողները նրան տեսան վերջին անգամ՝ Մատաղիսի զորամասում: Համավարակի պատճառով այցելություններն արգելված էին: Հայրը՝ Հրաչյան , որ Ռուսաստանից էր եկել ու վաղուց որդուն չէր տեսել, մի կերպ համոզել էր հրամանատարին, որ թույլ տա մի քանի ժամով տեսակցել որդուն: Դա նրանց վերջին հանդիպումը եղավ, ու հետո արդեն ընտանիքը հաճախ է հիշում այդ օրը:

Մատաղիսը Վահագի համար ճակատագրական տեղ էր, որտեղ նա ձգտում էր ու հասավ, չնայած մի անտեսանելի ձեռք, կարծես, անընդհատ հետ քաշեր նրան: Զորակոչի ժամանակ առողջական խնդիրների պատճառով ուզում էին տարկետում տալ, բայց Վահագը մտավ զինկոմի մոտ ու հրաժարվեց տարկետման իրավունքից: Երևանում էլ, վիճակահանության ժամանակ թուղթը ձեռքից արկղն ընկավ: Կարող էր ուրիշ թուղթ վերցնել, բայց նա կրկին նույնը հանեց՝ իր թուղթը, վրան սևով՝ Մատաղիս: Ծնողները պատմում են, որ սկզբում տխրել էր, քանի որ ամենադաժան բարքերով զորամասերից մեկն էր Մատաղիսը: Բայց հետո նույնիսկ հպարտանում էր Վահագը, որ ինքը Մատաղիսի դիրքը պահող զինվոր է: «Մատաղիսի դիրքը պահելը պատիվ է», — ասել է նա:

Մնացին մենակ՝ ձորի բերանին

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7.20 տնեցիները բացում են «ֆեյսբուքը» ու տեսնում՝ լայնածավալ հարձակում Արցախի վրա: Առաջին հարվածը՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, նրանք վերցրեցին իրենց վրա: Հանկարծակի դիվերսիոն հարձակում եղավ Մատաղիսի դիրքի վրա: Թուրքը մտավ դիրք, մտավ խրամատ, մտավ զորամաս: Զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով նահանջելու հրաման տրվեց: Երեխեքը գիշերվա կեսին անտառներով հետ փախան: Կապը Վահագի հետ առ ժամանակ խզվեց: Վահագին տեղափոխեցին այլ դիրք՝ Մարտակերտն ու հարակից գյուղերը, Ստեփանակերտի ճամփան հսկող 530-րդ բարձունքը: Երեք հրամանատարներ են այստեղ զոհվել: Չորրորդին չուղարկեցին: Խառը վիճակ էր արդեն: Օգնության եկած կամավորներից շատերը հեռացան, դիրքը թողնելով 18-20 տարեկաններին: Նրանք մնացին մենակ, 530-րդ բարձունքից իջնող ձորի բերանին կանգնած: Ոչ ելք կար, ոչ մուտք:

Հանել միայն վիրավորներին, դիերին թողնել

Պաշտպանական գծի մեջտեղում մոբն ու կամավորներն էին, և այստեղ էր սպասվում հարձակումը: Բայց հակառակորդը խփել է ձորի ձախ ափից: 7 հոգի առավոտյան 6 անց տաս ընդունել են մարտը: Սկսվել է՝ արկերի տեղատարափ, ավիացիա, հրետանի: Վահագը, որ դասակի հրամանատարն էր, կռվել է 5 զենքից, մեկը դրել, մյուսով է կրակել: Հավերժ Փառք էդ տղաներին: Հենց սկզբից մի քանի հոգի վիրավորվել են: Ա-ն է զոհվել: Հետո եկել է հրաման նահանջել, հանել միայն վիրավորներին, դիերին թողնել: Դիերի վրա շատ ժամանակ է գնում: Տղաներից մեկը՝ 18 տարեկան, որ Վահագից 20 մետր աջ ոտքերից ծանր վիրավոր, արնաքամ պարկած էր, զենք են տվել, որ պաշտպանի իրեն: Նա խնդրել, ասել է՝ ինձ իջեցրեք: Բայց տղաները չեն կարողացել իջեցնել: Զենքը թողել են մոտը, գնացել են: Նրան սպանել է թշնամին՝ ողնաշարից ու գլխին կրակելով: Թշնամու զինվորները եկել են անանուն այդ բարձունք հայկական զինվորական համազգեստով, թևերին կարմիր ժապավեններ կապած: Վահագը չի իջել դիրքից: Ընկերներին ասել է՝ ապահով իջեք, ես ձեզ կպահեմ, մեկը պետք է պահի, թ՞ե չէ: Ասում են՝ խրամատում արդեն դեմ առ դեմ հանդիպել է ազերիներին: Վիրավոր, մի ոտքը կտրված, մարտի է բռնվել ու վերջում նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Հոկտեմբերի 13-ն էր: Մահից երեք օր առաջ կարողացել է զանգել է քույրիկին, ծնունդը շնորհավորել, մորն էլ, Անժելային, ասել է՝ ձեզ լավ պահեք, լավ եղեք, ու անջատել է հեռախոսը: Այդ պահին լաց է զգացել մայրը նրա ձայնում: «Տղաս հեկեկում էր, թեև լացող չէր, գիտեր, ինչ է լինելու», — ասել է մայրը՝ Անժելան, իսկ հայրը՝ Հրաչյան, հուղարկավորության ժամանակ ասել է. «Ճիշտ ապրել է, ճիշտ ծառայել է և ճիշտ զոհվել է»: Բայց շատ ավելի ուշ: Երեք ամիս է փնտրել նրա մարմինը:

Դիակը՝ որպես վալյուտա

Վահագի մահվան լուրը հարազատները ստացել են հոկտեմբերի 18-ին նրա ընկերներից: Ու սկսվել են ընտանիքի ամենածանր օրերը: Հիվանդանոցներում, մորգերում անարդյունք փնտրտուքից հետո հայրը որոշել է գնալ արդեն ադրբեջանական ուժերի ձեռքին գտնվող այն բարձունքը, որտեղ զոհվել էր որդին: Նրան դիմավորել են զենքով, թույլ են տվել, որ գնա ձորի բերան: Նույնիսկ տեղն են ցույց տվել, թե որտեղ կարող էր դի լինել թաղված: Հայրը փորել ու զինվորական սապոգ է տեսել: Հանել է գլուխը կտրած, թևը պոկած մարմին: Ազերիներն իրեն ասել են. «Դին վերցու ու գնա, թե չէ քեզ էլ ենք այսպես անելու»: Վերցրել ու գնացել է: Հետո պարզվել ՝ Ա-ի մարմինն էր: Հրաչյան զանգել է Ա-ի հարազատին, ասել՝ ձեր դին բերել եմ:

Մի քանի օրից կրկին գնացել է բարձունք: Էս անգամ՝ եղբայրներով: Հայկական կողմի հետ պլան են մշակել: Կապ են տվել ադրբեջանցիներին, ասել են՝ մենք ձերոնցից մի դիակ ունենք, թողեք, էս մարդը գա, իր որդուն գտնի, ձեր դիակը տանք ձեզ: Էն կողմից պատասխանել են՝ մեկը չեք տալու, երկուսն եք տալու, որ թողենք, մտնեք: Մերոնք դեմ չեն եղել, բայց իրենք էլ են պայման դրել՝ երկուսը տանք, փոխարենը երեք դի տվեք: Այսպես էլ բարիշեցին: Սակարկության ավարտին, դիակները տվին-առան, ու Վահագի հայրը նորից մտավ բաղձալի բարձունքի տարածք:

Նրան մոտեցել են առանց զենքի՝ մայոր, գնդապետ, զինվոր, թարգմանիչ, մի մեծ խմբով: Ասել են. «Էս ամբողջը մեր տարածքն է: Ձեզ զինվոր է պետք, զինվոր ենք տալիս, բահ է պետք, բահ ենք տալիս, պետք է՝ մենք էլ ձեզ հետ կգանք, կօգնենք ամեն ինչով: Փնտրեք ու գտեք ձեր երեխուն, մենակ թե մինի վրա չպայթեք: Ամբողջ օրը ձեր տրամադրության տակ է»:

Ռուսերեն են խոսել ադրբեջանցիները: Նրանցից մեկը ասել է. «Գիտեք, մեզ հաճել՞ի է էս ամենը: Երանի, էն օրերը, որ մենք իրար հետ дружно ապրում էինք: Մի գուցե, կգան էլի էդ օրերը»: Իսկ գնդապետը տմբտմբացրել է Հրաչյայի ուսը. «Քո շեխիդին դու գտնելու ես: /շեխիդ՝ ադրբեջաներեն հերոս, հանուն հավատքի տառապյալ/ Քո տղան շեխիդ ա եղել: Մենք շեխիդներին սրբի պես ենք պահում ու հարգում: Ման արի, անպայման կգտնես»: Ու ման են եկել եղբայրները: Ու զինվորների մասունքներ են գտել՝ ծնոտ, թև, ոտք: Ասել են. «Մի քանի ընտանիքի մասունք ա: Տանենք, իրանց տանք: Թող իրենք էլ թաղեն իրենց երեխեքին»:

Վահագն Հովակիմյանի մարմինը բարձունքում չի եղել:

Նրան գտել են Ստեփանակերտի դիահերձարանում, երբ լուր են ստացել, որ հունվարի 6-ին դիահերձարան երեք մարմին են բերել՝ երկուսն անճանաչելի են, մենակ ոսկրերն են մնացել, մեկը՝ պահպանված: Պահպանված մարմինը Վահագինն էր: «Հովակիմյան Վահագն Հրաչյայի», — կարդացել են գրպանի փաստաթղթերում: Չոքել են, լացել են, ու նոր հասկացել են, որ Վահագին շեխիդի պես են թաղել՝ սրբորեն ու պատվով հանձնել են հողին: Անգամ Աստվածաշունչն են թողել գրպանում:

Հ.Գ. Վահագն Հովակիմյանի մարմինը հուղարկավորել են հունվարի 13-ին: Սույն հրապարակման հիմքը նրա հարազատների` Forrights.am-ին հայտնած տեղեկություններն են:

Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ը
Ամենադիտված