Որ խախտման համար քանի բալ են կորցնելու Հայաստանի վարորդները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2020 թվականից գործող տուգանային միավորների նոր համակարգի մեջ մի քանի փոփոխություն է կատարվել։
2022 թվականի հուլիսի 1-ից ոստիկանները կկարողանան խախտումների համար միավորներ հանել հենց ՃՏՊ-ի վայրում։ Նախկինում բալերը հանվում էին միայն տեսագրված խախտումների հիման վրա։
Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ վարորդները ծխելու համար ոչ թե 1 միավոր կկորցնեն, այլ 0,5: Առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները կտուգանվեն 200 հազար դրամով։
