Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանկության ընկերները զոհվել են Թալիշում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արման Աթաբեկյանը եւ Մհեր Զուրաբյանը մանկության ընկերներ են, Տավուշի մարզի Բերդավան գյուղից։ «Մանկությունն ենք հիշում, նրանց կատակները, արդեն հիշողություններով ենք ապրում։ Իրար տուն ենք գնում՝ հայացքներս իրարից փախցնելով։ Մի դասարանից երեք տղա է զոհվել՝ Արմանս, Մհերն ու Գրիշան»,- ասում է Արման Աթաբեկյանի մայրը՝ Նաիրա Գաբոյանը։

 

Միջին դպրոցն ավարտելուց հետո Արմանը Նոյեմբերյանի պետական քոլեջ է ընդունվել, ուսումը չավարտած՝ 2019-ի դեկտեմբերին, զորակոչվել է, ծառայության անցել Մատաղիսում։ Մի քանի ամսվա զինծառայող էր, երբ Մհերը Գյումրիի զորամասից տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, իսկ վեց ամիս հետո երկուսին էլ տեղափոխել են Թալիշ։

«Իր ուզած Ղարաբաղն էլ եղավ, իր ուզած Թալիշ էլ հասավ։ Միշտ գոհ էր ամեն ինչից։ Միակ բանը, որից դժգոհում էր, կարոտն էր.... Նա ոչ միայն Արցախն է պահել, այլև՝ մեզ։ Արմանը մտածել է, որ իր տունն ու ընտանիքն է պաշտպանում, սահմանի էրեխու մտածելակերպն ուրիշ է»,- ասում է Արմանի մայրը։

 

 

Արմանի հայրը՝ Սանասարը, վառարանի մոտ նստած պատուհանից դուրս է նայում, ժամանակ առ ժամանակ շրջվում է դեպի մեզ, մի երկու բառ ասում։

«Էդպես էլ չասավ, որ կրակում են, հարցրի, ասաց՝ ամեն ինչ լավ է։ Չէր էլ ասել, որ վիրավոր է եղել, հոսպիտալից զանգել էր, ասում էր՝ ոտը ոլորվել է, բայց ես արդեն հասկանում էի՝ վիրավոր էր», - ասում է Սանասարը։

Արման Աթաբեկյանը ծնողների հետ վերջին անգամ հոկտեմբերի 17-ին է խոսել, երբ հրադադար էր հայտարարվել։ «Ասաց՝ մա՛մ, արձակուրդ են չէ՞ տալու, ասացի՝ հա բա ինչ են անելու, ցավդ տանիմ։ Կարոտել էր.... Ոչ ասում էր՝ կրակում են, ոչ ասում էր՝ հաղթում են կամ պարտվում, ոչ մի բառ»,-ասում է Նաիրան։

 

 

Արմանից բացի Աթաբեկյանները մի դուստր ունեն։ Որդուն վերջին անգամ տեսել են հունվարի 25-ին՝ զինվորական երդման ժամանակ։ Պատերազմի ժամանակ էլ տեսանյութերից մեկում են ճանաչել որդուն: 

 

 

Որդու զոհվելու լուրը ծնողները հոկտեմբերի 22-ին են ստացել, զինակից ընկերոջից։ Արմանը զոհվել է բեկորային վնասվածքներից։

Արմանը մտադիր էր զինծառայությունից հետո հոր հետ զարգացնել մեքենաների վերանորոգման իրենց կետը։ Ամուսնանալու էր՝ ընտրյալ ուներ։

 

 

Մհեր Զուրաբյանը զոհվել էր հոկտեմբերի 2-ին՝ 19-ամյակը բոլորելուց երկու օր անց։ Ծննդյան օրն է վերջին անգամ խոսել ծնողների հետ։

«Պատերազմի առաջին օրը զանգեց, կրակոցի ձեներ էին լսվում, ասացի՝ դու էլ ես կրակո՞ւմ, պատասխանեց՝ անպայման, հաջորդ օրն էլ ասաց, որ շատ է կրակել, հոգնել է»,- պատմում է Մհերի մայրը՝ Լիանան։

 

 

Մհերը զորակոչվել էր 2019-ի դեկտեմբերին, զինկոմիսարիատից ասել են, որ կարող է ծառայության մեկնարկը 6 ամսով հետաձգել, հրաժարվել էր: Մինչ զորակոչվելը մասնակցել էր խոհարարական դասընթացի, մի քանի տեղ փորձել իր ուժերը։

«Որ զորակոչվեց բանակ, ասում էր՝ մամա, էնքան եմ ուզում համով-համով բաներ պատրաստել տղերքն ուտեն, երանի ինձ թողեն, ես ճաշերն եփեմ։ Շատ էր սիրում լավ ուտելիք պատրաստել, ֆուրշետներ էր սարքում», - պատմում է Լիանան։

 

 

Մհերի հորաքույրը՝ Նաիրա Նասիբյանն էլ ցույց է տալիս զարմիկի գրած բանաստեղծություններն, ասում, որ Մհերը կյանքով լի էր, ամեն ինչ հավեսով էր անում։ Որոշել էր ընկերոջ հետ բիզնես սկսել: Նա արևելյան մարտարվեստի էր տիրապետում, «Doqando»-ի սև գոտի ուներ:  

«Որ զանգում էր, առաջինն ընկերներից էր հարց ու փորձ անում, բոլորից պիտի տեղեկանար, հետո նոր մեզնից հարցներ։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ ինքն էդքան ուժեղ էր, նիհարիկ, բոյով տղա էր։ Գերբնական ուժ էր ստացել տղես»,- ասում է տիկին Լիանան։

 

 

Որդու զոհվելու մասին ծնողները տեղեկացել են նրա զինակից ընկերոջից։ Մհերը զոհվել է Թալիշի դիրքերում։ Մարտական ընկերը պատմել է, որ դիրքում երեք հոգով են մնացել, զոհվել է նաև կապիտանը։ Նահանջի հրամանից հետո Մհերն է լիցքավորել նռնականետն ու կրակել։ «Զանգեցի էդ տղային, կմկմաց, ասացի՝ դու ասա, ես պատրաստ եմ, թե՝ ի՞նչ ասեմ, ես էլ մամա ունեմ, ես ձեր վիճակը պատկերացնում եմ, բայց Մհերն էլ չկա։ Ասաց՝ հանկարծ չափսոսաք, էդպիսի զինվոր հազարից մեկն է լինում։ Վերջին փամփուշտն էլ կրակել է, որ մենք դուրս գանք, երկուսին փրկել է, ինքը զոհվել»,- ասում է Լիանան։

 

 

Մհերի մոր խոսքով՝ նահանջի հրամանից հետո տղաները ժամանակ են ունեցել դիրքը լքելու համար, սակայն անծանոթ դիրքում չեն կարողացել առանց հրամանատարի կողմնորոշվել։

«Էնքան պլաններ ունեինք, մնում էր հետ գար, բայց․․․․ Միշտ ուրախ ձայնով էր խոսում, պատերազմի օրերին էլ ասում էր՝ լավ եմ։ Մարմինը շատ ենք ման եկել, նշաններից ենք ճանաչել՝ սապոգների համարից, գոտիից, խալերից»,- զրույցին միանում է Մհերի հայրը՝ Վրեժ Զուրաբյանը։

 

 

Մհերի մարմինը գտել են զոհվելուց 50 օր հետո, հուղարկավորվել է հայրենի գյուղում՝ մանկության ընկեր Արմանի հետ կողք-կողքի։

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է հարթեն խաղաղ գոյակցության ուղին. Սի Ծինփին Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Ահա և Ռուսաստանից հեռանալու արդյունքը. Մեր վերջն է». Հայաստանում ալեկոծություն է կապված Փաշինյանին ուղղված Բաքվի պահանջների հետՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է
Ամենադիտված