Բժիշկները պատմել են, թե ինչպես կարելի է կարգավորել կորոնավիրուս տարած մարդկանց քունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ ըստ «Սեչենովի անվան համալսարանի»՝ քնի բժշկության բաժանմունքի ղեկավար, նյարդաբան-քնաբան բժիշկ Ելենա Պոլուեկտովայի կորոնավիրուսը հարուցում է «հոգեբանական անհանգստություն», ներքին հյուծման զգացողություն, որը հանգեցնում է լարվածության և քնի խանգարումների ավելացման: Նա նաև նշել է, որ նման փոփոխությունները հատկապես արտահայտվում են վարակի նկատմամբ օրգանիզմի իմունային պատասխանի զարգացման սկզբում, և արդյունքում
համաճարակի ընթացքում, քնի խանգարումներով հիվանդների թիվն աճել է 42-46%-ով:
Ըստ քնաբանի՝ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո վտանգ կա, որ քունը չի վերադառնա նորմայի, եթե այն խթան հանդիսանա մարդու մոտ հոգեկան հիվանդությունների, դեպրեսիայի, տագնապային վիճակների փոխհատուցման համար: Կամ եթե մարդն ունի հատուկ հոգեբանական այնպիսի դրվածք, երբ չափազանց մեծ ուշադրություն է դարձնում իր քնի պրոցեսին, ապա կսկսի չափազանց շատ անհանգստանալ քնի խանգարումից, և այդ մեխանիզմը կարող է էլ ավելի շատ քնի խանգարումներ առաջացնել: Այդ դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս դիմել նյարդաբանի, որը կնշանակի հանգստացնող, քնաբեր միջոցներ, որպեսզի մարդը դադարի կախված մնալ քնի հետ կապված խնդիրներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը