Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել. միևնույն է, պարտված թիմը հեռանալու է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և կապիտուլ յացիոն փաստաթղթի հետևանքները՝ քաղաքական զարգացումների մի քանի ճանապարհ ունեինք: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Թվարկելով ուղիները՝ նա նշեց. «Նման դեպքերում ընդունված ճանապարհ է, երբ պարտված երկրի առաջնորդը ինքնասպանություն է գործում: Հիշենք Հիտլերին: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում այլ է. քանի որ ինքն Արցախը միշտ որպես բեռ է ընկալել, տրամաբանական էր, որ ինքնասպանություն չգործեց: Երկրորդ. եթե առողջ ու կայացած քաղաքական համակարգ ունենայինք, ինքն իր թիմի հետ պարզապես հրաժարական կտար, բայց դա ևս չեղավ: Երրորդ. նման խայտառակ պարտությունից հետո զինվորականները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, ինչը շատերը կողջունեին:

Չորրորդն այն էր, որ ընդդիմությունն իր փողոցի ակտիվությամբ ու նաև կուլիսային ինչ-որ գործողություններով բանակցությունների միջոցով կփոխեր ներքաղաքական իրավիճակն ու կհասներ Ն. Փաշինյանի հրաժարականին: Այս պահի դրությամբ նշված չորսից որևէ մեկը չեղավ»: Քաղաքագետի խոսքով, այս պայմաններում հիմնական բողոքի ալիքն ուղղված է ընդդիմությանը: «Ընդդիմությանը մեղադրում են կոշտ գործողություններ չանելու մեջ: Բայց, վերջիվերջո, պետք է հասկանալ, որ ընդդիմությունը չպետք է գնա ու ԱԺ շենք կամ Ռադիոտուն գրավի: Իր կատարած գործողություններին զուգընթաց՝ ընդդիմությունը նաև ներքին կուլիսային որոշակի քայլեր պետք է զուգորդեր, և ուժային կառույցները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը: Այսօրվա Հայաստանում ընդդիմությունն իր քայլն անում է, իսկ ռազմական վերնախավը, փաստորեն, ավելի շատ ծառայում է Ն. Փաշինյանին, քան ՀՀ-ին: Այս իրողությունն իր հերթին ստիպում է, որ ընդդիմությունն արդեն փոխի իր գործողությունների տրամաբանությունը:

Բացի այդ, կան քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություններ, և միայն Հայաստանում չէ, որ դրանք գործում են. այն հարցերն ու գաղափարները, որոնք հնչում էին հարթակից, ցավոք, հասարակության երևի մոտ 30 տոկոսին է հետաքրքրում: Խոսքն, օրինակ՝ արժանապատվություն, տարածքային ամբողջականություն և նման գաղափարների մասին է: Այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց մոտ պատերազմական իրավիճակի ու հետևանքների վերջնական գիտակցում չկա: «Մարդիկ չեն գիտակցել նաև տնտեսական փոփոխությունները: Իրականում, մեծ հաշվով, տնտեսությունը լրջագույն կոլապսի առաջ է: Մենք Արցախի հսկայական տարածքներ, ինչպես նաև ՀԷԿ-եր, հանքեր ենք կորցրել: Բայց սա փաստելը քիչ է: Բացի այս ամենը փաստելուց՝ ընդդիմությունն արժանապատվության, ազգային հայրենասիրական կոդերին պետք է ավելացնի նաև սոցիալական բաղադրիչը, սոցիալական հստակ մեսիջներ ուղղի: Մարդիկ պետք է հասկանան, թե նույն Վազգեն Մանուկյանը իշխանության գալու դեպքում նույնիսկ մեկ տարվա կտրվածքով իր հետ հստակ ինչ սոցիալական փոփոխություններ է բերելու: Սոցիալական կարգախոսներն ավելի շատ մարդկանց կարող են փողոց հանել, ինչը տրամաբանական է:

Իսկ երբ կարողանաս ավելի շատ մարդկանց բերել փողոց, արդեն կախված չես լինի նույն ռազմական վերնախավի քայլերից, ինչպես նաև ոստիկանության պահվածքից և այլն: Ինքդ արդեն կարող ես ավելի առողջ օրակարգ թելադրել իշխանություններին ու ստիպել հրաժարականի գնալ»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը: Անդրադառնալով Հայաստանի շահերը ներկայացնելու խնդրին, հարցին, թե այսօրվա իշխանության ղեկավարն ի վիճակի՞ է բանակցել և առաջ տանել մեր շահերը, քաղաքագետը նկատեց. «Այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է ելնել հետևյալ տրամաբանությունից. որպեսզի Ն. Փաշինյանը կարողանա ներկայացնել ՀՀ շահերը, նա առնվազն վերահսկողություն պետք է ունենա հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն, Ն. Փաշինյանի որոշումները պետք է անմիջապես կյանքի կոչվեն, նա պետք է հնարավորություն ունենա ՀՀ-ում այցելել այնտեղ, որտեղ կցանկանա: Բայց նա չի կարողանում այցելել ոչ միայն Սյունիք, այլև չի կարողանում առանց մեծ ավտոշարասյան կառավարական առանձնատնից կառավարության շենք գնալ: Հայաստանում այսօր անիշխանություն է: Մենք ունենք երկրի ֆորմալ ղեկավար, որը չի տիրապետում իրավիճակին: Հայաստանում այսօր կա կառավարելիության խնդիր:

Եվ եթե երկրի ներսում այդ մարդը չի կարողանում կառավարելիության խնդիր լուծել, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ կկարողանա արտերկրում հարցեր կարգավորել: Լիակատար կոլապսից մեզ փրկում են Ռուսաստանի Դաշնության պետական շահերը, որոնք որոշ հարցերում համընկնում են մեր շահերի հետ:Օրինակ՝ ՌԴ-ին ձեռք չէր տա, որ Ադրբեջանն ամբողջությամբ գրավեր Արցախի Հանրապետությունը, ՌԴ-ին ձեռք չէր տա նաև, որ Թուրքիան ներխուժեր ՀՀ տարածք: Եվ ես պնդում եմ, որ եթե ռուսական կողմը վերջին պահին չկանգնեցներ պատերազմը, մենք չէինք խուսափի նաև թուրքերի ներխուժումից Հայաստան: Քանի որ մեր շահերը որոշակի հարցերում համընկնում են Ռուսաստանի հետ, ինչ-որ գործողություններ իրականացվում են:

Ռուսաստանի համար Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը երկարաժամկետ կտրվածքով կարևորագույն փաստ է, ինչը հասկացանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությունից: Ու քանի որ Ռուսաստանը չի հրաժարվել իր դիրքորոշումից, մենք մոսկովյան բանակցություններից հետո չտեսանք իրավիճակ, երբ բոլոր կողմերը կհայտարարեին, թե այլևս ոչ մի կարգավիճակ չի լինելու: Այսինքն, հայկական կողմի շահերն այս պահին ավելի շատ պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քան այն մարդը, որը ֆորմալ իշխանություն ունի: Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել:

Փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Պարզապես ցանկալի կլինի, որ դրանք առավելագույնս անարյուն ու առանց ցնցումների լինեն, որովհետև, ըստ իս, Հայաստանը նոր ցնցումների դիմանալու ռեսուրս գրեթե չունի»: Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ հիմա էլ է համոզված՝ իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել. «Աշխարհում քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություն կա և այդ իմաստով ՀՀ-ն վակուում չէ: Այդ տրամաբանության շրջանակում, միևնույն է, այս պարտված թիմը հեռանալու է: Այլ խնդիր է, թե հեռանալուց առաջ ինչքան վնաս կհասցնեն պետությանը»: Անդրադառնալով կորուստները, խնդիրները մոռանալ տալու փորձերին, այն տպավորությանը, ըստ որի՝ կարծես ոչինչ չի եղել, նա շեշտեց. «Եկեք պետությունը համեմատենք մարդու օրգանիզմի հետ. երբ կա առողջական խնդիր, բայց բժշկին դիմելու, շուտափույթ բուժում ստանալու փոխարեն մարդը ձևացնում է, թե խնդիրներ չկան, ի վերջո, մարդը պարալիզացվում է: Նույնը պետության հետ է լինելու: Պետությունը նույնպես օրգանիզմ է, ունի տարբեր մարմիններ, որոնցից մեր կենսական հարցերի ապահովումն է կախված:

Ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել, թե ավելի քան 5000 զոհ չենք ունեցել, որ պետությունը այս պահին ստիպված չի լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիների տնով ապահովել, որ ստիպված չի լինելու աշխատել այն բանկային համակարգի հետ, որը միլիարդավոր դոլարներ կորցրեց: Սրանք խնդիրների ընդամենը մի մասն են: Բայց քանի որ ձևացնում են, թե նման խնդիրներ չկան ու մարդկանց կերակրում են սուտ խոստումներով, ինչպիսին 4-5 մլրդ դոլարի ներդրումներն են, իսկապես գալու ենք մի վիճակի, երբ պետությունը չի կարողանալու իրականացնել իր մինիմալ գործառույթները: Այս իրավիճակը բոլոր երկրներում տրամաբանորեն սոցիալական բունտի է հանգեցնում:

Ինչքան էլ փորձեն դա բարդել նախկինների կամ այլմոլորակայինների վրա, ժողովուրդը գիտակցելու է, որ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը՝ իր ղեկավարի հետ: Իսկ սոցիալական բունտի պարագայում ժողովուրդն արդեն կոնկրետ պատասխաններ է պահանջելու: Վազգեն Մանուկյանն ասում է՝ Ն. Փաշինյանի համար այդ շարժումը իշխանությունից անցնցում հեռանալու հնարավորություն է, այլ պարագայում ժողովուրդն իրեն պարզապես կհոշոտի ու դուրս կվռնդի: Այնուամենայնիվ, Փաշինյանը դա դեռ չի գիտակցել:

Ինչի վրա են հույսը դրել՝ չգիտեմ: Միգուցե թուրքական կապիտալի ներհոսքի՞: Բայց ֆիզիկապես չեն հասցնի այդ գործառույթն իրականացնել, և սոված ժողովուրդն այս իշխանությանը դուրս է վռնդելու կառավարությունից: Ամեն դեպքում, չեմ ցանկանա, որ դեպքերը նման սցենարով զարգանան, բայց քայլերի հաջորդականությունը դրան է բերում, որովհետև բոլոր երկրներում ամենասարսափելի բաները տեղի են ունենում սոցիալական բունտերի ժամանակ: Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն չի ապրելու այդ փուլը, դա գրեթե պետականության ոչնչացմանը կհանգեցնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով Ռուսաստանում մեկնաբանել են Փաշինյանի ընտրական բարեփոխումները. «Հայաստանի կործանումը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն․ հասցեներ Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ կիսաեզրափակչում. հայտնի է ֆրանսիացի աստղի վիճակը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 21,5%-ով․ ՏԱՍՍ Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»Վրաստանում 15-ամյա ադրբեջանցուն դանակահարել են մայրենի լեզվով խոսելու համար Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում Փաշինյանը ընտրություններից հետո վազել է Ռուսաստան. Հայաստանի կրկնակի խաղը և այցի իրական պատճառըՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»1,000 hրթիռ կուղղվի դեպի Իրան, եթե նրանք փորձեն uպանել ինձ․ Թրամփ Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին Հրդեհ՝ Մայակովսկի բնակավայրում․ տուժածներ չկան Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով». պատմության այս օրը (11 հուլիս)«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ես դեռ չեմ զրուցել Կրիշտիանուի հետ․ Ժորժե Ժեսուսը՝ Ռոնալդուին Պորտուգալիայի հավաքական հրավիրելու մասին «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան
Ամենադիտված