Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիի մոտակայքում էինք, երբ սմերչի հրթիռակոծությունից վիրավորվեցինք․․․ Արսենը չգիտեր, որ եղբորը տեսնում է վերջին անգամ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաչատրյանների հերոսական ընտանիքի համար պատերազմը թեպետ անցյալում է, սակայն վերքերը դեռ թարմ են։ Տիկին Մարինեի երկու հերոս որդիները ամիսներ առաջ կողք կողքի թեժ մարտեր էին մղում Արցախում՝ իրար ուժ տալով ու չնահանջելով։ Երկուսն էլ վիրավորվել են, սակայն միասին տուն վերադառնալ չեն կարողացել։

Պատերազմում նահատակված հերոս, գյումրեցի ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի մայրը հպարտությամբ է խոսում որդիների մասին, իսկ Անդրանիկին բնութագրում մեկ բառով՝ բացառիկ։ Ասում է՝ Անդրանիկի մասին կարելի է անվերջ խոսել, յուրահատուկ էր որպես որդի, մարդ և զինծառայող։

«Հետաքրքիր երեխա էր իմ Անդրանիկը։ Արդեն 4 տարեկանում հաշվում էր, գումարում, հանում։ Հարևանները երբեմն Անդրանիկին տանում էին հյուրերի մոտ, որ ապացուցեին՝ նման տղա կա։ Մարդկանց պատմում էին, չէին հավատում։ Հիանալի նկարներ էր անում, ինձ ու ամուսնուս էր նկարում։ Ուսման տարիներին ակտիվորեն մասնակցում էր տարբեր միջոցառումների, լավ էր սովորում, օլիմպիադաներից պատվոգրերով ու մեդալներով էր գալիս։ Շախմատի դասերի հաճախելուց մեկ ամիս հետո արդեն չորրորդ կարգ էր ձեռք բերել։ Ամեն ինչում առաջինն էր։ Սա չեմ ասում որպես ծնող․ նրան ճանաչողներից ում էլ հարցնեք, նույնը կասի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է Մարինե Խաչատրյանը։

Կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, թե Ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ հենց այս ընտրությունից էր կախված հերոսի հետագա ուղին։

«Եթե ընտրեր Պոլիտեխնիկական համալսարանը, անվճար էր սովորելու, բայց որոշեց զինվորական դառնալ։ Ընտրել էր հրետանային մասնագիտությունը, սակայն 4-րդ կուրսում ամեն ինչ փոխվեց։ Պետք է գերազանց ավարտեր, բայց Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիայում ուսումը շարունակելու հնարավորություն եղավ։ Մասնակցեց քննություններին ու իհարկե, սովորության համաձայն, հաղթեց։ Որդիս ընտրյալների մեջ էր, որովհետև այդ ակադեմիայում ընտրյալներն են սովորում։ Այդ իրադարձությունը շատ բան փոխեց նրա կյանքում։ Վերադարձավ, սակայն չստացվեց նույն մասնագիտությամբ ավարտել համալսարանը, ևս մեկ տարի հավելյալ սովորեց և ավարտեց մոտոհրաձգային մասնագիտությամբ»,-ասում է մայրը։

Համալսարանը ավարտելուց հետո Անդրանիկն անցել է պայմանագրային ծառայության Նոյեմբերյանում, ապա իր իսկ որոշմամբ տեղափոխվել Արցախի Հադրութի շրջան։ Մեծ հաջողությունների էր ձգտում ռազմական ոլորտում, ուզում էր կատարելագործվել ու օգտակար լինել հայրենիքին, ապա ամուր ընտանիք կազմել։

«2017 թվականին Նոյեմբերյանի իրենց գումարտակը ճանաչվել էր Զինված ուժերի լավագույն գումարտակը։ Համալսարանը շատ փոխեց նրան, կապը հայրենիքի հետ ամրապնդեց ու փաստորեն, որդիս հավերժ հավատարիմ մնաց հայրենիքին։ Շատ նպատակներ ուներ, պետք է գար, տուն գնեինք»։

Մայրն ասում է պատերազմի ժամանակ Անդրանիկն արել է ամեն ինչ՝ փայլուն հաշվարկներից մինչև հակառակորդի տանկեր վերացնելը։ Գործի է դրել բոլոր հմտություններն ու գիտելիքները, ամենաթեժ ու վտանգավոր վայրեր նետվել առաջինը։ Պատերազմի լուրը ստանալուն պես Անդրանիկի եղբայրը՝ Արսեն Խաչատրյանը անմիջապես կամավորագրվել է, սակայն իր հերթին չի սպասել, մեքենան վերցրել ու արագ հասել է Արցախ՝ եղբորն ու զինվորներին օգնության։

«Զանգում էի, ես լացում էի, իրենք ժպտում էին բարձր տրամադրությամբ։ Չգիտեմ՝ երևի ինձ էին այդպես ուզում հանգստացնել»,-հիշում է տիկին Մարինեն։

Արցախ հասնելուն պես Արսենը դիրքից դիրք կիլոմետրերով քայլել է, որ գտնի եղբորը։ Նրա խոսքով՝ ճանապարհին ում էլ հանդիպել է, բոլորը ճանաչել են, պարծանքով են փաստել, որ ավագ լեյտենանտ Անդրանիկ Խաչատրյանի հետ կռիվ են տվել հակառակորդի դեմ։

«Անդրանիկը առաջնագծի մի ծայրում էր, ես՝ մյուս։ Երկար փնտրելուց հետո, վերջապես, գտա։ Ինձ տեսավ, ո՛չ ուրախ էր, ո՛չ տխուր։ Բարկացավ, որ գնացել էի իր մոտ, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ էր, որ կողքին էի։ Դիրքերը ցույց տվեց, ծանոթացրեց իրավիճակին, անձնակազմին։ Ուզում էր մի փոքր հանգստանալ, աչքերից տեսնում էի՝ ինչքան հոգնած է։ Անդրանիկն ինձ համար եղել է հայր, եղբայր, անբաժան ընկեր, նվիրյալ իր տեսակով։ Որպես հրամանատար՝ եղբորս բացահայտել եմ պատերազմի ժամանակ։ Երբ մեզ տեղափոխում էին Շուշի, ասում էր՝ բա իմ երեխեքին (նկատի ունի զինծառայողներին-հեղ.) ո՞ւմ թողնեմ։ Հնարավորության դեպքում զինվորներին թաքստոց էր ուղարկում, իսկ ինքը՝ կանգնում կրակի տակ։ Զինվորներն էլ միշտ կրկնում էին՝ մեր լեյտենանտի հետ մինչև վերջ գնալու ենք»,-պատմում է Արսենը։

Ասում է՝ ո՛չ վախ կար, ո՛չ անհանգստություն։ Իր գործում գիտակ եղբոր կողքին պայքարել է մինչև վերջին վայրկյանը։ Դժվար ու ծանր օրեր են ունեցել, շրջափակման մեջ են եղել, սակայն իմացել են՝ այնտեղ են միմյանց օգնելու, օրհասական պահին հայրենիքը պաշտպանելու համար։ Ինչպես մանկության անհոգ տարիներին, այնպես էլ պատերազմական ծանր իրավիճակում կատակներ էին անում, ծիծաղում, կարծես այստեղ կրկին վերագտել էին իրար։

«Որ շատ էի հումոր անում, ջղայնացնում էի, ասում էր՝ խելոք մնա, տաքսի կկանչեմ, կուղարկեմ հետ։ Երկուսս էլ լարված էինք, միայն վախենում էինք մեկս մյուսի համար։ Անդրանիկը պատերազմում ամեն ինչ է եղել։ Մի բան լիներ, Անդոն կգնա, Անդոն կանի։ Շուշիի մոտակայքում էինք, երբ սմերչի հրթիռակոծությունից վիրավորվեցինք։ Երկու լարան (ժգուտ) ունեի, մեկով՝ եղբորս ոտքը կապեցի, մյուսով՝ զինվորներից մեկինը։ Ես ձեռքից էի վիրավորվել։ Բոլոր կողմերից հրթիռակոծում էին։ Մի կերպ հասցրի վիրավորներին բուժօգնության մեքենաների մոտ, բայց տեղ չկար։ Հազիվ տեղավորեցի, զինվորին խնդրեցի՝ կողքին նստի, որ չքնի։ Ուղարկեցի իրենց ու գնացի զորքի հետևից։ Աջ ու ձախ բոլորը ընկնում էին, չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ ինձ չի կպել»,-հիշում է հերոսի եղբայրը։

Չնայած Արսենն էլ էր վիրավոր, բայց առաջինը հասցրել էր եղբորը այն հույսով, որ բժիշկները Անդրանիկին արագ կօգնեն։ Չգիտեր, որ եղբորը տեսնում է վերջին անգամ։ Անդրանիկին ու մյուս վիրավորներին տեղափոխող բուժօգնության մեքենան ճանապարհին ևս հրթիռակոծել էին։

«Նույնիսկ վիրավոր վիճակում չբողոքեց, չտրտնջաց։ Միայն ասաց՝ լարանը թուլացնեմ, պինդ եմ կապել, ու հանգիստ պառկեց, դրանից հետո ոչ մի ձայն, ոչ մի բառ»,-ասում է նա։

Հարազատներն անասելի կարոտ են զգում։ Տիկին Մարինեն որդուն վերջին անգամ տեսել էր ավելի քան մեկ տարի առաջ։ Անդրանիկը Արցախից տարվա մեջ մի անգամ էր կարողանում վերադառնալ։ Պետք է արձակուրդ գար նախորդ տարվա մայիսին, սակայն հետաձգել էին մինչև նոյեմբեր։  Որդու հետ այդպես էլ չհանդիպեցին։

«Հերոս չէի ուզում, ուզում էի՝ Անդրանիկս կողքիս լիներ, բայց չեմ ուզում՝ տղայիս անունը գնա, կորի։ Թող բոլորը իմանան, որ նման հերոս որդի ունեմ, ում մոտ ծառայել ուզում էին շատ շատերը։ Նույնիսկ զինվոր է ունեցել, որ այս պատերազմի ժամանակ Հայաստանից հատուկ մեկնել է Արցախ ու խնդրել է՝ տանեն Անդրանիկ Խաչատրյանի մոտ»։

Տիկին Մարինեն փակում է ալբոմը, շրջվում դեպի որդին ու ևս մեկ անգամ կրկնում՝ «Անդրանիկս, իրոք, բացառիկ էր»։

Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան ՀԱՄԱՍ-ի զինաթափման հարցը կախված է Իսրայելի կողմից համաձայնագրի բոլոր կետերի կատարումից Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ի՞նչ արժե հայկական արտադրանքը Եվրոպա արտահանելը. փոքր բիզնեսները փակուղում են Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահացել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս էԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է մահացել Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Պարմեջանո Ռեջանո պանիր
Ամենադիտված