Նավալնին ե՞րբ կվերադառնա Ռուսաստան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլեքսեյ Նավալնին նշել է, որ Ռուսաստան է վերադառնալու կիրակի օրը՝ հունվարի 17-ին: Նա այս մասին գրել է իր թելեգրամյան էջում:
«Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան իմ քաղաքն է: Ես կարոտում եմ նրանց: Ուստի, այսօր առավոտյան մտել եմ «Победа» ընկերության կայքը և տոմսեր գնել <...> Դիմավորեք»,- գրել է Նավալնին:
«Այսօր առավոտյան ես հրում, կքանստում կատարեցի և նույնիսկ մի քանի «բերպիզ» (դժոխային բան է), ինչից հետո հասկացա, որ եկել է պահը, որին այնպես սպասում էի. ես, հավանաբար, գրեթե առողջ եմ և վերջապես կարող եմ տուն վերադառնալ»,- հավելել է ռուս ընդդիմադիրը: