Գիտնականները պատմել են կորոնավիրուսի ամենավատ հետևանքների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆkp.ru-ն գրում է, որ Բրիտանիայի և Ամերիկայի մի խումբ գիտնականներ ուսումնասիրություն են անցկացրել և պարզել կորոնավիրուսի երկարաժամկետ վատթարագույն ազդեցությունները: Այդ մասին հայտնել է Mirror-ը:
Փորձագետները պարզել են, որ նրանք, ովքեր ունեցել են կորոնավիրուս, անգամ վարակվելուց ամիսներ անց կարող են տառապել այնպիսի ախտանիշներից, ինչպիսիք են «մառախուղը գլխում», ինչպես նաև կենտրոնանալու անկարողությունը: Բացի այդ, նրանց մոտ կարող է առաջանալ սրտամկանի բորբոքում:
Բազմաթիվ մարդիկ, ովքեր հիվանդ են եղել, բողոքում են բժիշկներին, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո վեց ամսվա ընթացքում չեն կարողանում վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին: Հիվանդների մոտ 20 տոկոսը, ովքեր նախկինում ունեցել են դրական կովիդ արդյունք, պատմել են հիվանդության երկարատև ազդեցությունների մասին:
Հիշեցնենք, որ covid-19-ով վարակվելու ռիսկերը նվազեցնելու համար քաղաքացիներին առաջարկվում է դիմակներ կրել և պահպանել սոցիալական հեռավորություն հասարակական վայրերում, ինչպես նաև պարբերաբար մանրակրկիտ լվանալ ձեռքերը օճառով կամ օգտագործել հակասեպտիկներ: