Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն: 