Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է ավտոմեքենան, որով արկղի մեջ դրած դիակը Վեդիի քաղաքապետարանից դուրս են բերել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արարատի բաժնի (բաժնի պետ Վահագն Գրիգորյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ, համագործակցելով Արարատի մարզի դատախազության դատախազ Արմեն Չիչոյանի հետ, տաք հետքերով բացահայտել են Արարատի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը բացահայտելու համար ստեղծվել էին մի քանի օպերատիվ քննչական խմբեր և ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով բացահայտել են զարհուրելի սպանությունը:


Նշված սպանությունը կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանություն են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Նորայր Ն.-ն, 17-ամյա Կ. Մ.-ն, 55-ամյա Տիգրան Պ.-ն, 17-ամյա Մ. Մ.-ն և 57-ամյա Ժորա Բ.-ն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու համար Արարատի մարզի ոստիկանների ու քննիչների հետ աշխատել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:

Պարզվել է, որ հունվարի 5-ին նշված անձինք Վեդի քաղաքի Թումանյան 6 հասցեում գտնվող Վեդիի քաղաքապետարանի սենյակներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Վեդիի բնակիչ, 59-ամյա Պետրոս Ա.-ի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակցող Նորայր Ն.-ն, Մարսել Մ.-ն, Կ. Մ.-ն և Ժորա Բ.-ն ոտքերով և ձեռքներին ընկած տարբեր առարկաներով ծեծի են ենթարկել Պետրոս Ա.-ին՝ պատճառելով նրան մահ:

Արդեն հունվարի 7-ին՝ գիշերը ժամը 23:30-ի սահմաններում, Կարեն Մ.-ն, Ն. Մ.-ի հետ միասին, վերջինիս հոր՝ 45-ամյա Տիգրան Մ.-ին պատկանող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով սպանվածի դին փայտե արկղով տեղափոխել են Վեդի քաղաքից դեպի Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Վեդիի Գոմերի մոտ, գցել այնտեղ ու հեռացել:

Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կ. Մ.-ն, Մարսել Մ.-ն, Նորայր Մ.-ն և Ժորա Բ.-ն ձերբակալվել են:

Հայտնաբերվել է նաև ավտոմեքենան, որը տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում փայտե արկղ կար, որի մեջ դի էր։

Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։

Ոստիկաններն ու քննիչները արկղի մեջ հայտնաբերել էին մոտ 55-60 տարեկան տղամարդու դի բռնության հետքերով։

Փաստի առթիվ Վ․ Լաչինյանի որոշմամբ՝ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

 

«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Փորձագետ. ԵԱՏՄ-ից դուրս գալը կզրկի Հայաստանին շուկա մուտք գործելու հնարավորությունից և կսահմանափակի աշխատանքային միգրացիանԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Էրդողանի արբանյակները նետվել են Թրամփի գիրկըՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Բաքուն ընդունել է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը խաղաղության նախապայման էԱնգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սաութհեմփթոնին» Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր Ի՞նչ կայուն խաղաղություն, եթե այն կախված է ընտրությունների արդյունքներիցՍահմանապահի օր․ պատմության այս օրը (26 ապրիլ)Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Tesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԻրանը նախատեսում է ամերիկյան պահանջների բավարարմանն ուղղված առաջարկ անել․ Թրամփ Երկու պարտություն և հեռացում. Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի արտգործնախարարի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Երկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունըԹուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը Լիբանանում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ կանԱրտակարգ դեպք՝ ԵրևանումՎարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու Վրացիներն ու հայերը Թուրքիայում կայացած ֆորումում կոչ են արել միանալ հակառուսական դաշինքինԵվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից Պլանային անջատումներ՝ երկուշաբթի օրըՌուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Սլադկովը բացատրել է, թե ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին Ղարաբաղը կորցնելուց հետոՀայաստանը ներկայացրեց COP17-ի առաջնահերթությունները ՄԱԿ-ում X-ը թողարկել է iOS-ի համար նախատեսված առանձին մեսենջերային հավելված Իրանի դեմ գործողության համար ԱՄՆ ծախսերը գերազանցել են 61 միլիարդ դոլարը Հիանալի զրույց եմ ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ Նեթանյահու Բացարձակապես պարզ է դարձել, որ Իրանը երկարաժամկետ սպառնալիք է․ ԱՄԷ-ի նախագահի խորհրդականՎլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան Վթար. երկար ժամանակ ջուր չի լինելու Հայաստանը փորձարկում է իր սահմանները. Որտե՞ղ կավարտվի Ռուսաստանի համբերությունըՌիսկեր TRIPP-ի համար. ինչպես է Իրանում պատերազմը փոխում Հայաստանի լոգիստիկան
Ամենադիտված