Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակի մարզում եղբայրը կտրել է քրոջ հեռախոսին մի քանի անգամ զանգահարած տղայի ականջն ու շպրտել ձյան մեջ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  Արտակ Թադևոսյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Հ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի փետրվարի 16-ին, առավոտյան ժամը 11-ն անց 30-ի սահմաններում Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում՝ չգործող «Թաք ծառ» ռեստորանի դարպասի դիմաց գտնվող տարածքում Արմեն Հ.-ն Արթուր Տ.-ի կողմից իր քրոջ բջջային հեռախոսին մի քանի անգամ զանգելու պատճառով վիճել է Արթուրի հետ:

23-ամյա Արմենը, ըստ մեղադրանքի, «Արթուրին ծնկի է բերել, գրպանից հանել է դանակը, շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տ.-ի կզակին, առանձին դաժանությամբ՝ առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս՝ դանակով կտրել է նրա աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում և պարանոցի կտրած վերք՝ դիտավորությամբ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս է պատճառել Արթուր Տ.-ին:

Արմեն Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով:

Դատարանում Արմեն Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց և հարցերին պատասխանելուց:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել են Արմենի նախաքննական ցուցմունքները:

Արմենը պնդել է, որ արարքը խուլիգանական դրդումներով և աննշան պատճառով չի կատարել, իր անձի առավելությունը չէ, որ տուժողին ցույց է տվել: Այդ քայլին գնացել է այն պատճառով, որ Արթուր Տ.-ն անհանգստացրել է իր քույրիկին, վերջինիս պատվի ու արժանապատվության հարցն է շոշափվել: Բացի այդ՝ Արթուր Տ.-ն իրենից ներողություն չի խնդրել կատարածի համար: Քրոջ պատվի ու արժանապատվության հարցը չնչին առիթ չէր իր համար: Ինքն Արթուրին հոգեպես չի ճնշել, ծնկի չի իջեցրել: Փոխադարձ վեճի ժամանակ իրար չեն հասկացել:

Ինքը, առանց որևէ դաժանության ու հոգեկան ճնշում կիրառելու, խոսակցային վեճի ժամանակ գրպանից հանել է դանակն ու միանգամի՛ց կտրել է Արթուրի ականջը: Նա այդ պահին կանգնած էր, ոչ թե ծնկի իջած… Ինքը Արթուրի պարանոցը դիտավորյալ չի վնասել, վնասվածքը երևի առաջացել է ականջը կտրելու ընթացքում դանակը ներքև սահելու ժամանակ…

Արմենը հայտնել է, որ հոգեպես առողջ է, որևէ հիվանդանոցում հաշվառված չէ: Ինքն ու եղբայրը Հայաստանում մշտական աշխատանք չունեն, մեկնում են ՌԴ Սախալին քաղաք՝ արտագնա աշխատանքի: Իրենց ընտանիքը նյութապես ապահովված է:

Մոտ տասը տարի առաջ քույրն ամուսնացել է: Ամուսնական կյանքի ընթացքում նա մեկ տղա է ունեցել, ով ի ծնե հիվանդ է: Երեխայի ծնվելուց հետո քույրն առողջական խնդիրներ է ունեցել և 2013 թվականին ամուսնալուծվել է: Երեխան մնացել է հոր մոտ, քույրը տեղափոխվել է իրենց տուն: Ինքը տեղյակ է եղել, որ քույրը համացանցի «Ֆեյսբուք», «Օդնոկլասնիկի» կայքերից օգտվել է, շփվել է բարեկամների հետ:

Դեպքից մոտ մեկ ամիս առաջ քրոջ պլանշետն իր մոտ է եղել, այնտեղ տեղադրված էր քրոջ հեռախոսաքարտը:  Նրա համարին զանգ է եկել: Ինքն է պատասխանել: Խոսողը տղամարդ է եղել: Նա, իր ձայնը լսելով, ասել է՝ կներեք, սխալվել եմ, ու անջատել է հեռախոսը:

Ինքը քրոջը հարցրել է՝ ո՞վ էր զանգողը: Քույրն ասել է, թե չգիտի:

2016 թվականի փետրվարի 15-ին, ժամը 23-ի սահմաններում կրկին քրոջ պլանշետն իր մոտ է եղել, քրոջ համարին զանգ է եկել: Զանգողը տղա է եղել: Իր ձայնը լսելով՝ ասել է, թե սխալվել է, ուզում էր ընկերոջը զանգել:  Ինքը պահանջել է, որ նա իրեն տա այդ ընկերոջ համարն ու ասի նրա անունը: Այդ տղան չի ասել: Ինքը հարցրել է զանգողի անունը: Տղան ասել է՝ Արթուր: Իմացել է, թե որ թաղամասում է նա ապրում: Ի վերջո տղան ճիշտն է ասել՝ որ զանգել էր իր քրոջ հետ խոսելու:

Ինքը խոսել է քրոջ հետ, վերջինս ասել է, թե այդ տղան իրեն գրել ու զանգել է, չնայած ինքը միշտ պահանջել է, որ նա չգրի ու չզանգի:

Այդ ընթացքում քրոջը նորից զանգել ու չեն խոսել:

Ինքը Արթուրին զանգել ու պայմանավորվել է, որ հաջորդ օրը հանդիպեն ու խոսեն՝ պարզելու համար, թե որն է նրա զանգերի իմաստը:

Հաջորդ օրը ժամը 10-ին ինքը տանից դուրս է եկել: Բաճկոնի գրպանում դանակ կար, որը դեպքից  2 օր առաջ էր գնել՝ որպես հուշանվեր:

Ինքը զանգել է Արթուրին, պայմանավորվել են հանդիպել Գյումրիի «Իսուզ» հյուրանոցի մոտ: Արթուրը մոտեցել ու նստել է իր մեքենան: Նա մենակ է եղել, ինքը՝ նույնպես:

Ինքը մեքենան վարել է «Թաք ծառ» ռեստորանի մերձակայքը, որտեղ համեմատաբար ամայի վայր է:  Արթուրն ասել է, թե նախկինում քրոջ հետ հեռախոսով խոսել է, զանգում էր՝ պարզապես իմանալու, թե նա ինչպես է:

Ինքը նրան ասել է. «Որ քույրս ասել է՝ մի՛ զանգի, ինչի՞ ես նորից զանգում, ա՛յ հարիֆ»: Նա իրեն պատասխանել է. «Հարիֆը դու ես»:

Ինքը պահանջել է, որ նա իջնի մեքենայից: Ինքն էլ է իջել: Բորբոքված խոսել են: Արթուրն իրեն վիրավորական խոսք է ասել: Ինքը միանգամից նյարդայնացել է, բաճկոնի աջ գրպանից հանել է դանակն ու փականքը բացել է:

Արթուրը ձեռքերն առաջ է պարզել՝ պաշտպանվելու համար: Ինքն էլ ձեռքը բարձրացրել ու միանգամից աջ ձեռքով խփել է նրա աջ ականջին: Ականջը միանգամից կտրվել ու ընկել է նրա ուսին: Ինքն էլ վերցրել է Արթուրի ականջը ու մի կողմ է շպրտել՝ ձյան մեջ: Արթուրը բղավել է ցավից: Կտրված տեղից արյուն է հոսել: Նա անկանոն բղավելով՝ վազվզել է տարածքում:

Ինքը մեքենա է նստել ու շարժվել է դեպի գլխավոր ճանապարհ, ապա գնացել է իրենց գյուղ: Երբ մեքենան տեղից պոկում էր, Արթուրի հետ չի խոսել, ինքը արդեն հասկացել էր իր սխալը ու, վախենալով, որ կարող է ոստիկանություն ընկնել, շտապել է հեռանալ այդ վայրից:

Երբ շարժվում էր, տեսել է, որ Արթուրը հեռախոսով խոսում է ինչ-որ մեկի հետ: Ինքը նկատել է, որ Արթուրը վազում է դեպի գլխավոր ճանապարհ: Ինքը ճանապարհին դանակը գցել է Ախուրյան գետը:

Երբ ինքը տուն է մտել, տնեցիներին ասել է, թե գնացել, քրոջը զանգողի ականջը կտրել ու եկել է: Չի ասել, թե որտեղ է դա արել:

Մի քանի րոպե մնացել է տանը, հետո գնացել է գյուղամեջ: Երբ տուն է վերադարձել, հայրն ասել է, որ իրենց տուն ոստիկաններ էին եկել, մորը, եղբորն ու քրոջը հրավիրել են բաժին:

Ինքը զանգել է մորը, ասել է, որ տանն է: Եկել են ոստիկանները, իրեն բաժին են տարել:

Արմենը հայտնել է, որ զղջում է կատարածի համար: Բայց այդ քայլն արել է «քրոջ պատիվը բարձր պահելու համար»: Բացի այդ, Արթուրն իրեն վիրավորական խոսք էր ասել:

Ի սկզբանե ինքը նպատակ չի ունեցել Արթուրին դանակով հարվածելու: Ուզում էր նրան բացատրել, որ քրոջը չզանգի, չգրի, չանհանգստացնի: Բայց իրար չեն հասկացել զրուցելիս, լարված վիճակ է ստեղծվել, ինքը ջղայնացել ու որոշել է կտրել Արթուրի ականջը, որպեսզի «նա հասկանա իրեն պատճառած ցավն ու նման քայլի այլևս չդիմի»:

Ինքը չի տեսել, որ նրա պարանոցը նույնպես վնասվել է: Դեպքի վայրում միայն կտրված ականջ է տեսել, որը կտրվելուց հետո ընկել է:

Ինքը դեպքի պահին սթափ է եղել: Ինքը ցանկացել է, որ Արթուրը հիշի կատարած վատ քայլը և ուրիշ աղջիկների հետ նման ստոր ձևով չվարվի, քանի որ «ստոր քայլ է՝ երբ աղջիկը չի ցանկանում շփվել, բացատրում է դա, բայց տղան հաշվի չի առնում աղջկա կամքն ու ինքնասիրությունը և շարունակում է քայլերը»:

Մինչև Արթուրի ականջը կտրելը ինքը դանակը նրա դեմքի  մոտ չի պտտել, դանակը հանել ու միանգամից հարվածել է ականջին…

Տուժող Արթուր Տ.-ն հայտնել է, որ մոտ մեկ տարի առաջ համացանցով սկսել է շփվել մի աղջկա հետ: Ինքը հարցրել է նրա հեռախոսի համարը, աղջիկը հաղորդագրությամբ ուղարկել է: Իրենք շփվել են հեռախոսով: Նա հայտնել է անունը, ասել է, որ ամուսնալուծված է, ապրում է ծնողների տանը:

Սկզբում շփվել են ամեն օր, հետո ավելի քիչ են շփվել:

2015 թվականի ամռանը աղջկա «Օդնոկլասնիկի» էջը փակվել է: Աշնան վերջին աղջիկն ասել է, թե եղբայրները Ռուսաստանից վերադառնում են, իրենք չեն կարող շփվել: Աղջիկն ասել է, որ երբ կարողանա խոսել՝ կգրի կամ կզանգի:

Մոտ չորս ամիս՝ մինչև 2016 թվականի փետրվար ամիսը, իրենք չեն շփվել:

Փետրվարի 10-ին էր երևի՝ ստույգ օրը չի հիշում, ինքը խոսել է աղջկա հետ, նա զգուշացրել է, որ եթե զանգի ու եղբայրը պատասխանի, ինքն ասի, թե սխալ է զանգել:

Փետրվարի 16-ին, կեսգիշերին մոտ ինքը զանգել է աղջկան, պատասխանել է տղամարդ, ինքն ասել է, որ սխալվել է, բայց տղամարդը՝ աղջկա եղբայրը, ի վերջո պարզել է, թե ում և ինչու է ինքը զանգում: Նա առաջարկել է հանդիպել:

Հանդիպել են պայմանավորված տեղում, ինքը նստել է նրա մեքենան, պատմել է իրականությունը: Արմենը պահանջել է, որ ինքը ճիշտն ասի, սպառնացել է, որ այլապես ինքը մեքենայից կենդանի չի իջնի:

Նա մեքենան քաղաքից դուրս է վարել, հասել են «Թաք ծառ» ռեստորանի մոտակայքը: Կանգնել են ամայի դաշտում:  Արմենն ասել է. «Խելոք, հարիֆ տղա ես, դրա համար էլ ուրիշ բան չեմ անում հետդ»:

Նա առաջարկել է իջնել մեքենայից: Ինքը ցանկացել է գլխարկը վերցնել ու նոր իջնել, Արմենն ասել է, թե գլխարկը վերցնելու կարիք չկա, կիջնեն, մի փոքր կքայլեն, կխոսեն ու հետ կգնան:

Քայլել  են դեպի մեքենայի հետնամաս: Ինքը բազմիցս ներողություն է խնդրել, ասել է, որ աղջիկն ինքնակամ է տվել հեռախոսի համարը, հետը խոսել է, ինքը նրան չի վիրավորել, չի պարտադրել:

Բայց Արմենն իր խոսքերը չի ընդունել: Նա պնդել է՝ իբր ինքը քրոջ համարը տվել է ուրիշ տղաների, ովքեր նույնպես զանգահարել ու չեն խոսել: Ինքը բացատրել է, որ նման բան չի եղել, նա չի հավատացել:

Արմենն իր վրա հոգեկան ճնշում է գործադրել, պահանջել է, որ ինքը ծնկի գա: Ինքը վախեցել, ծնկի է իջել: Նա կանգնել է իր դիմաց: Գրպանից դանակ է հանել, բացել ու սուր մասը մոտեցրել է իր կզակին, կպցրել է դեմքին, հետո ոչինչ չասելով՝ բռնել է իր աջ ականջը ու դանակով կտրել է:

Ինքը չի դիմադրել, եղել է հուզված ու ճնշված վիճակում: Նրա ձեռքին դանակ կար, ինքը վախենում էր, որ նա իրեն նորից հարվածներ կհասցնի: Արմենը կտրել է իր ականջը, գցել է մի կողմ՝ ձյան մեջ, ապա իրեն դաշտում թողնելով անօգնական վիճակում, նստել է մեքենա ու հեռացել է:

Ինքն իր մոտ եղած թաշկինակով բռնել է կտրված ականջի տեղը, որ շատ չարնահոսի, զանգել է ընկերոջը, խնդրել է, որ նա գա իրեն օգնության: Ինքը սկսել է վազել դեպի քաղաք:

Ճանապարհին հանդիպել է ընկերոջը: Իրեն մեքենայով տեղափոխել են նախ մոտակա ավտոտեխսպասարկման կետ, այնտեղ է եկել հայրը, հետո իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վիրահատել են…

Տուժողը հայտնել է, որ Արմենի հետ հաշտվել է, նրանից բողոք կամ պահանջ չունի, խնդրում է մեղմ պատժել:

Արթուրն այնքան խառնված ու վախեցած է եղել, որ ձյան միջից չի վերցրել կտրված ականջը…

Արթուրի հայրը, որդուն հիվանդանոց տեղափոխելուց հետո, գնացել է դեպքի վայր, որ կտրված ականջը գտնի, բայց  այդպես էլ չի գտել, միայն ձյան վրա արյուն է տեսել…

Դատարանում հարցաքննված դատաբժիշկ փորձագետը հայտնել է, որ ականջախեցու՝ արտաքին ականջի բացակայությունը ազդում է լսողության վրա, սակայն  ամբողջությամբ ականջը չի խլանում: Տվյալ դեպքում ֆունկցիայի «չնչին կորուստ է եղել», միայն արտաքին ականջն է վնասվել:

Դատագեղագիտական փորձաքննության եզրակացությամբ՝ ականջախեցու տրավմատիկ անդամահատումը ունի բացասական ազդեցություն դեմքի ընդհանուր գեղագիտական և արտահայտչական ընկալման հատկանիշների վրա:

Դատարանում հարցաքննված փորձագետը մասնավորապես ասել է, թե ականջախեցու բացակայությունը մարդու պատկերին վանող տեսք է տալիս, տհաճություն է պատճառում և տհաճությամբ ուշադրություն է գրավում, բայց դեմքի անջնջելի այլանդակում չի համարվում, քանի որ ականջախեցին դեմքի մաս չի համարվում՝ դեմքի սահմանագծից դուրս է:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Արմեն Հ.-ն կատարել է իրեն մեղսագրված արարքը՝ խուլիգանական դրդումներով և առանձնակի դաժանությամբ առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս է պատճառել տուժողին:

Արմեն Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով  և դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի փետրվարի 16-ից:

Ադրբեջանում տեղի է ունեցել հինգ երկրաշարժ. մանրամասներՄոսկվան կորցնում է հավատը Երևանի խոսքերի նկատմամբԴերասանուհի Մերաբովան քննադատել է Հայաստանի վարչապետի քաղաքականությունը4 վիրավորները զինծառայողներ են․ մանրամասներ՝ Լոռու մարզի ՃՏՊ-իցՌուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին ՀՀ վարչապետը Կրեմլում կարծես թշնամու թիկունքում գտնվող դիվերսանտ լիներԵրբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ Ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցումՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու«Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը․ պատմության այս օրը (09 ապրիլ) Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Փոշիացող ձայներ և համախմբման հրամայականը Եվրոպական պատրանքը և հայկական իրականությունը Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»Ավագը վերադառնում է շարք. Մուսաևը խոսել է Սպերցյանի առողջական վիճակի մասին Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»Երուսաղեմի սրբավայրերն այցելուների համար կբացվեն ապրիլի 9-ին Մերձավոր Արևելքում հրադադարից հետո Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԱնհաղորդ չպետք է մնան. «Փաստ»Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են «Ընդդիմությունն ունի լուրջ հնարավորություններ՝ առաջիկա ընտրություններում հաղթանակ գրանցելու». «Փաստ»Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ»Դատարկ տներ, կորած սուբսիդիաներ. «Փաստ»Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ»Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ» Երբ համապատասխան կառույցները տարիներ շարունակ զբաղված են «աչքփակոցիով». «Փաստ»Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ «Ժողովուրդ» Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. «Հրապարակ» Սարսափ՝ Հայաստանի ճանապարհներին. «Փաստ»Տիրանոզավր Ռեքսի կաշվե պայուսակը աճուրդի է հանվել՝ 670,000 դոլար մեկնարկային գնով Խամենեին թույլ չի տա համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, եթե նրանք չընդունեն Իրանի պայմաններըԱՄՆ-ը պատրաստ է հեշտությամբ վերադառնալ nւժային սցենարին. Թրամփ ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս Վինիսիուսը գրառում է կատարել «Բավարիայից» կրած պարտությունից հետո Իրանը կարող է 64 միլիարդ դոլար վաստակել Հորմուզի նեղուցով նավերի անցումից Սոֆի Մխեյանը նշում է ծննդյան տարեդարձը Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը Ագրեuիվ հարձակման մոտեցումը պարտnւթյուն կրեց. Զախարովան՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև hրադադարի մասինՀրադшդարը չի ներառում Լիբանանը․ Նեթանյահու Մեծ օր է համաշխարհային խաղաղության համար․ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը, մենք պարզապես «կսպասենք», որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ լավ կընթանա․ ԹրամփԱՄՆ-Իրան բանակցությունները կսկսվեն ապրիլի 10-ին՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը կապահովվի երկու շաբաթվա ընթացքում․ Արաղչի Իրանը մերժել է թշնամու բոլոր ծրագրերը և պատրաստել է իր սեփական ծրագիրը․ Իրանի Գերագույն խորհուրդ Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Արմավիրում բնակարանային գողության դեպքեր են բացահայտվել․ նաև կին է ձերբակալվել
Ամենադիտված