Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ բացասական ազդեցություն կարող է ունենալ հեռուստացույցը երեխայի վրա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Շատ մայրեր երեխաներին հեշտ կերակրելու կամ իրենց գործերով զբաղվելու համար երեխաներին հաճախ նստեցնում են հեռուստացույցի դիմաց, միացնում որևէ մուլտֆիլմ կամ էլ հաղորդում, սակայն դրանից ավելի շատ վնաս կա, քան օգուտ: Հենց այդ վնասների մասին էլ Orer.am-ը զրուցեց «ՓՍԻԼԱՅՖ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մարիամ Մելքումյանի հետ:

- Մարիա'մ, ինչպե՞ս կարող է հեռուստացույցն ազդել երեխայի ձևավորման վրա:

-Հարկ է հիշել, որ հեռուստացույցը ճիշտ օգտագործման դեպքում կարող է ծառայել ի շահ երեխայի զարգացման, սակայն կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ մի շարք բացասական հետևանքներ: Երեխան պետք է միշտ ակտիվ շարժվի, ձեռք բերի նոր հմտություններ, նկարի, բռնի, կառուցի, իսկ հեռուստացույց նայելու ժամանակ երեխան պասիվ է, չի զարգանում: Մի շարք հետազոտություններ փաստում են, որ երեխաներն, ովքեր գրեթե չեն նայում հեռուստացույց դատում, մտածում են ավելի ռացիոնալ և նրանց աշխարհընկալումն ավելի իրական է, քան հաճախ հեռուստացույց նայող երեխաներինը: Հեռուստացույցը կարող է հանդսիանալ վտանգավոր հույզերի աղբյուր, երեխան առանց ընտրելու վերցնում է էկրանից եկող ինչպես դրական, այնպես էլ բացասական հույզերը: Երեխաները հաճախ նույնականանում են իրենց նայած մուլտֆիլմերի հերոսների հետ, որը ոչ միշտ է ադեկվատ և դրական լինում:

-Ո՞ր տարիքից սկսած է երեխաներին թույլատրվում հեռուստացույց նայել:

-Ցանկալի է, որ երեխաները մինչև 4 տարեկանը հեռուստացույց չնայեն, քանի որ երեխայի ֆիզիկական և հոգեկան զարգացման մեծ մասը համընկնում է այդ տարիքի հետ: Երեխայի կյանքում հեռուստացույցը որոշակի դեր պետք է խաղա 13-ից 15 տարեկանից սկսած, երբ արդեն վերջնականապես ձևավորված են հուզական և կամազային ոլորտները, ավելի վաղ խորհուրդ չի տրվում երեխաների առօրյա զբաղմունքում հեռուստացույցը մեծ տեղ ունենա: Պետք է խուսափել առանց ձայն մուլտֆիլմերից, քանի որ այն կարող է բացասական ազդել երեխայի խոսքի զարգացման վրա, եթե հեռուստացույց եք միացնում երեխայի համար, երբեք միայնակ մի թողեք, այլ զուգահեռ մեկնաբանեք, թե ինչ են էկրանով ցույց տալիս տվյալ պահին, երեխան պետք է ճիշտ ընկալի և սեփականացնի հեռուստացույցով փոխանցվող ինֆորմացիան:

-Միջինը քանի՞ ժամ երեխան կարող է անցկացնել հեռուստացույցի առջև:

- Կյանքի առաջին տարիներին ընդհանրապես երեխային ցանկալի չէ հեռուստացույցի առջև նստացնել, իսկ եթե ծնողը ցանկանում է որևէ ուսուցողական բան ցույց տալ, ապա ցանկալի է 2-ից 3 տարեկանում մինչև 15 րոպե տևողությամբ նյութեր ընտրել: Տարքիային առանձնահատկություններից կախված, փոխվում է նաև երեխայի հեռուստացույցի առջև անցկացնելու թույլատվելիք ժամանակը: 5-6 տարեկանում երեխային կարելի է թողնել նայել հեռուստացույց կես ժամից մինչև մի ժամ, սակայն կարելի է օրակարգ մշակել, որ եթե մի օր հեռուստացույց է նայել, համակարգչով կարող է զբաղվել միայն հաջորդ օրը: Նույնիսկ դեռահասության տարիքում չպետք է երեխային թողնել նայել հեռուստացույց ավելի քան երեք ժամ: Ոչ միայն կարևոր է ինչքան ժամանակ թողնել երեխան նայի հեռուստացույց, այլև ինչ տարածության վրա նայի, որպեսզի հետագայում չունենա խնդիր տեսողության հետ: Ցանկալի է երեխայի համար ընտրել հատուկ ուսուցողական մուլտֆիլմեր, հաղորդումներ, որոնք հնարավորություն կտան նրան զարգանալու:

-Ինչպե՞ս է հեռուստացույցն ազդում երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

-Հաճախ հեռուստացույց դիտելը ունի բացասական ազդեցություն երեխայի հոգեկան և ֆիզիկական առողջության և զարգացման վրա: Երեխաների մոտ սկսում է նկատվել ֆիզիկական զարգացման հապաղում, քանի որ երեխան միշտ նստած է և նայում է միևնույն կետին: Երեխաներն իրենց էությամբ շատ ակտիվ և հետաքրքրասեր են, ուստի անշարժ նստելուց հետո սկսում է երեխայի մոտ ավելի շատ նկատվել կամակորություն, ագրեսիա, շուտ հուզվելու հակում: Քիչ շարժվելու հետևանքով կարող է առաջանալ ավելորդ քաշ, քնի խանգարում:Վատանում է երեխայի տեսողությունը, թուլանում է կամքը: Հետագայում նկատվում է հակում դեպի ալկոհոլ, թմրանյութեր, քանի որ երեխան վաղ տարիքից տպավորություն և հաճույք է ստացել կարճ ճանապարհով՝ առանց ջանք գործադրելու: Չափից շատ հեռուստացույց նայելու հետևանքով երեխան դադարում է ստեղծագործ մտածել և ստեղծել նոր գաղափարներ: Նրա փոխարեն դա անում է հեռուստացույցը: Փոքրանում է հիշողության ծավալը, ինչպես նաև ակնառու-պատկերավոր մտածողությունը: Հեռուստացույց շատ նայող երեխաների մոտ կարող է նկատվել նաև ժամանակից շուտ հասունացում, քանի որ եթե ծնողը չի վերահսկում ինչ հաղորդումներ է նայում երեխան, մի շարք սեռական և ագրեսիվ բնույթի ինֆորմացիա կարող է ներթափանցել երեխայի աշխարհ: Պարբերաբար հեռուստացույց դիտելը ուժեղացնում է երեխայի նյարդային համակարգի լարվածությունը, որի հետևանքով կարող է մեծանալ երեխայի ագրեսիվությունը: Երեխաները դադարում են լսել ծնողներին, դժվարանում են հարաբերություններ կառուցել և հաղորդակցվել:

-Ինչ կարող են անել ծնողները սպառնացող ազդեցությունից երեխային հեռու պահելու համար:

-Որպեսզի ծնողները հնարավորինս հեշտությամբ կողմնորոշվեն ինչպես պաշտպանեն իրենց երեխաներին, նախ և առաջ պետք է հստակ իմանան ինչքան ժամանակ է իրենց երեխան անցկացնում հեռուստացույցի առաջ և ինչ հաղորդումներ է դիտում: Անհրաժեշտ է կրճատել հեռուստացույցի առջև անցկացրած ժամանակը, օրինակ թույլատրել յուրաքանչյուր օր նայել 2 կարճ մուլտֆիլմ, սակայն ոչ թե արգելել, այլ առաջարկել այլընտրանք, օրինակ նկարել, ընթերցել, զբոսնել, համատեղ խաղեր խաղալ: Երեխաները շատ են սիրում օգնել մեծահասակներին, օգտվեք դրանից համատեղ առաջադրանք կամ խաղեր առաջարկելով: Տանը հեռուստացույցը պետք է լինի այնպիսի վայրում, որպեսզի գրավի մաքսիմալ քիչ ուշադրություն: Երեխայի ննջասենյակում պետք չէ դնել հեռուստացույց կամ համակարգիչ: Սահմանեք որոշակի կանոններ հեռուստացույց դիտելու համար, օրինակ սնվելիս չի կարելի դիտել հեռուստացույց: Պետք չէ մոռանալ, որ երեխան ընտանիքի լիարժեք անդամ է և եթե դուք սահմանափակում կամ էլ ընդհանրապես արգելում եք նրան երկար հեռուստացույց նայել, ապա այդ որոշմանը պետք է հետևեն տան բոլոր անդամնրը, քանի որ երեխայի համար օրինակ են մեծահասակները ու նա ակտիվորեն ընդօրինակում է, ուստի անարդյունավետ չի լինի երեխային արգելել մի բան, իսկ ինքդ անել հակառակը: Անհրաժեշտ է նաև երեխային բացատրել կանոնները և արգելքները, թե ինչու եք սահմանափակում, լսել նրա կարծիքը, փաստարկները: Կարևոր է, որպեսզի մեր երեխաները մեծանան խելացի, հետաքրքասեր և իհարկե ակտիվ: Հեռուստացույց դիտել, իհարկե կարելի է, սակայն որոշակի տարիքից սկսած և խելամտության սահմաններում:

Նունե Ղազարյան

 
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրոԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿՉինաստանը կառուցո՞ւմ է նոր տեսակի հարձակողական սուզանավ. արբանյակային պատկերները. SCMPՊՆ հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան. կա վիրավորՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասինՌուսաստանի hարվածի հետևանքով Ուկրաինայի զnրավարժարանում 10 մարդ է զnhվել, մոտ 100 մարդ վիրավnրվել է Կլասիկոյի նոր գույները․ «Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկները Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար Հայաստանը երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյանի հոդվածը Brent տեսակի նավթի գինը 2026 թվականի մայիսի 22-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 101 դոլարը 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացումՄահացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Համլետ Դադայանը Ռուսաստանը սպասում է Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրըՎեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում տիրող սրումը Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվելԵՄ-ի համար տհաճ անակնկալ էր ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանումը. Կալլաս Ուկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ Եղվարդում ապoրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … շրջազգեստՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն կհեռանա իր պաշտոնից 2027 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունից հետո Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը Հայաստանը` երեք ռազմավարական ճգնաժամերի միջև. Արա Այվազյան «Հայ ֆերմերները փակել են Իրան տանող մայրուղին բախվելով «եվրոպական ընտրության իրականությանը»»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին Մեկ օր ջուր չի լինելուԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան «Հայաստանում գտել են նրան, ով վաճառել է ամեն ինչ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվում
Ամենադիտված