Եթե առողջապահության նախարարը չգա, կգնանք իրենց տուն, հետներս կտանենք, թող մեզ հետ որոնի․ անհայտ կորած զինվորի հայր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանդիպման վարչապետը չի կարող գալ, սպասում ենք, որ հեռախոսով խոսենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ ցույցի մասնակցող անհայտ կորած զինծառայողի հայրը։
«Ասում են՝ եռակողմ հանդիպում է լինելու, հասկանում ենք այդ ամեն ինչը, հանդիպումներից խուսափում է, որ չվարակվի։ Պետք է իմանա՝ որքան գերի ունենք, նրանց տվյալներն իմանա, Հադրութի տարածքում որոնումները շարունակեն, գտնեն մեր երեխաներին ու բերեն։ Ովքեր չեք գտնում ձեր երեխաներին, բոլորդ եկեք այստեղ, այսօր առողջապահության նախարարը պետք է անձամբ գտնի մեր երեխաներին ու տա մեզ։ Եթե չգա, կգնանք իրենց տուն, մեզ հետ կտանենք, թող մեզ հետ որոնի», ասել է անհայտ կորած զինվորի ծնողը։