Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Վերջին բոյի ժամանակ երգել է՝ հրով լինի, սրով լինի, պիտի գնանք․ 23-ամյա Մելքոնն ընկել է Շուշիի համար մարտերում

ՎԻԴԵՈ

Պատերազմում զոհված 23-ամյա պահեստազորային Մելքոն Դավթյանի հոր ցանկությունը որդուն ու նրա մարտընկերներին թշնամու գնդակի առաջ միայնակ թողած հրամանատարներին պատժված տեսնելն է։ 

«Երկու անգամ գնաց, երկու անգամ էլ դավաճանած հրամանատարները մենակ թողեցին։ Մի անգամ Հադրութում հրամանատարը թողել փախել էր, մի անգամ էլ Շուշիի մոտ թողել է մենակ փախել, տղաներին ասել են, թե թիկունքը պահած է, հայերն են այնտեղ, այնինչ մարդ չի եղել, թուրքերը մտել են թիկունքից, սնայպեր ա աշխատել, գլխից խփել են տղայիս։ Դավաճանության, վատ, անկազմակերպ հրամանատարության երեսից են էսօր տղերքը ընկել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց զոհվածի հայրը՝ Գագիկ Դավթյանը։  
Մելքոնը «Մոբ»-ով էր ծառայության մեկնել պատերազմի առաջին օրերին։ Հայրը պատմում է, որ ինքն է որդու հետ գնացել զինկոմիսարիատ, ճանապարհել նրան, հավատացել, որ որդու՝ պատերազմի դաշտում լինելը կարող է կյանքեր փրկել եւ նրան հորդորել մեկ վայրկյան էլ չհապաղել մեկնելիս։ 
«Ծառայությունը մի քանի տարի է՝ ավարտել էր, մինամյոտչիկ էր։ Երբ տարել էին պատրաստության, գնացի, խոսեցի հրամանատարների հետ, ասեցին՝ մազաչափ շեղում չեն տվել։ Ես իրեն խնդրեցի, ասեցի՝ բալես, եթե էդ զենքը առավոտից իրիկուն օգտագործես, հազարավոր կյանքեր կփրկես, դու էսօրվա համար ես, Աստված ում ինչքան տվել է, իրենից այնքան էլ պահանջում է։ Եթե այսքան տարի դու այդ զենքին տիրապետել ես, պիտի գնաս այդ զենքով, այնտեղ բոլորն էլ քո եղբայրներն են»,- նշեց զոհվածի հայրը՝ ափսոսանք ու վրդովմունք հայտնելով, որ որդին ռազմաճակատում ի վերջո չի կռվել այն զենքով, որին տիրապետել է, նրան հրաձիգ են կցել։ 
Մելքոնը 20 օր կռվել է տարբեր՝ ամենաթեժ ճակատներում, հետո արձակուրդ է ստացել ու տուն վերադարձել։ Կարճ ժամանակ անց կրկին առաջնագիծ է մեկնել՝ այս անգամ կռվելով Շուշիի մոտ։ 
«Ասեցի՝ մի նայի այ բալա, անկախ նրանից, թե ինչ են արել։ Աշխարհի մարդ են, մեկը վախից է փախել, մեկը տկարությունից, բայց դու հոգեւոր, ձիգ մարդ ես, մի նայի իրենց, դու էլի քո գործողություններն արա։ Նորից ուղարկեցի, չթաքցրի, որովհետեւ մենք ձեւական մարդ չենք, էսօր պարտք ունենք ազգի նկատմամբ, ընտանիքի նկատմամբ»,- նշեց Մելքոնի հայրը։  
Մելքոնը զոհվել է նոյեմբերի 7-ին։ 
«Վերջին բոյի ժամանակ երգել է՝ հրով լինի, սրով լինի, պիտի գնանք։ Գոռացել են՝ Մելքոն, որ չերգի, երգով էլ ընկել է բոյի ժամանակ իմ բալեն։ Մինչեւ վերջ պայքարել է՝ օրինակ ծառայելով, որ տենց պիտի լինի, բայց էսօր իմ բալեն ընկավ երկու օր շուտ, չտեսավ էս դավաճանությունը, չէի էլ ուզենա, որ տենար»,- պատմեց զոհվածի հայրը։  
Մելքոնի մարմինը դուրս են բերել նրա զոհվելուց 14 օր անց եւ հուղարկավորել Եռաբլուրում՝ նրա հետ պատերազմ մեկնած ընկերոջ՝ Շահենի կողքին։ 

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանԲեռլինում երիտասարդությունը դուրս է եկել ցույցի՝ բnղոքելով զորակոչի դեմՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՖրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասինԵվրահանձնաժողովն Ուկրաինային հատկացրել է 7.9 միլիարդ եվրոՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՊուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. ՄերցԹույլ տվեք չհավատալ հրաժարական տալու ազնիվ խոսքին. այդ մարդը ստախnս է. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏեխասյան ողբերգություն. դատարանի որոշումից ժամեր անց մայրը սպանել է 4-ամյա դստերն ու վերջ տվել իր կյանքինԾանոթ ու միարժամանակ անհայտ … Այսշտոկ խաղՀայկական բանակում նորամուծություններ են․ ինչ է փոխվում զինծառայողների համարՄասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ինՆորվեգիան ու ՄԹ-ն պարեկային նավեր կտրամադրեն ՈւկրաինայինԵրևանում «Pitstop Burger»-ի արտադրատեսակներից մեկի արտադրությունը կասեցվել էԴավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարըՌԴ-ն զանգվածային hրթիռային hարված է հասցրել Կիևին. կան զnhեր և վիրավnրներ«Հայաստանի նորագույն պատմությունը քաղաքական առասպելներում ու խորհրդանշաններում»15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը, 5-ամյա որդու ներկայությամբ, ծեծել է կնոջը, փորձել է խեղդելՄեսսին և Պելեն՝ ցանկից դուրս. The Guardian-ը ներկայացրել է 1-ից 50 խորհրդանշական համարների լեգենդներինԳրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիրՎթար է․ ջուր չի լինելու
Ամենադիտված