Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են հուշում աստղերը հունվարի 3-ի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ: Ընտանիքով զբոսանքի ժամանակ, հնարավոր է, անսպասելիորեն հայտնվեք մի հետարքիր վայրում կամ ակամա դառնալ հասարակական ուրախ միջոցառման մասնակից: Օրը նպաստավոր է նրանց համար, ովքեր գործում են ոչ ստանդարտ, սիրում են իմպրովիզացիաներ և անակնկալներ: Խորհուրդ է տրվում զբաղվել մարմնակրթությամբ: Մերձավորների հետ հարաբերություններում թագավորում է ներդաշնակությունը, դուք հրաշալի հասկանում եք սիրելիներին: Այսօր դուք ունակ եք կարգավորել հարաբերություններն այն մարդկանց հետ, ում հետ նախապես վեճեր եք ունեցեՑուլ: Այսօր հաջողությունը ձեր կողմից է, դուք շանս ունեք օգտվել նրա բարիքներից, որպեսզի իրականացնեք ձեր վաղեմի և թանկ երազանքները: Միայն թե չարժե մոռանալ օբյեկտիվ զգուշության մասին: Ռիսկի դիմել, մասնակցել ինչ-ինչ ավանտյուրաների, հատկապես, եթե րանք կապված են փողային գործարքների հետ, այսօր ուղղակի վտանգավոր է: Դուք այսօր հակված եք շփումների, նույնիսկ կարող եք շատախոսի տպավորություն թողնել, ինչը տեղին չէ: Աշխատեք պահել կենդանի երկխոսություն և արտահայտվելու հնարավորություն տալ նաև զրույցի մյուս մասնակիցներին: 

Երկվորյակ: Օրը նպաստավոր է շփումների, անձնական խնդիրների քննարկման և կարգավորման համար: Ձեր հարմարվողականությունն այսօր կօգնի հեշտությամբ հարաբերություններ ստեղծել նույնիսկ անծանոթ մարդկանց հետ: Դուք կարող եք ընդլայնել ձեր բարեկամների շրջանակը: Այսօր համակված եք արդիականության զգացմունքով, զգում եք, որ ունակ եք շատ բաների: 

 

Հնարավոր է՝ նկատեք, որ ընկերներն ու բարեկամները փորձում են նպաստել ձեր և սիրելի մարդու առավել մերձեցմանը: Ձեր շրջապատում կլինեն անհատներ, ովքեր կփորձեն լինել համընդհանուր ուրախության կենտրոնում՝ իրենց հետ անկեղծանալու հնարավորություն տալով նաև ձեզ:

Խեցգետին: Իրավիճակն այսօր կայուն է, կանխատեսելի և բարենպաստ: ժամանակը հարմար է ձեզ վրա արդյունավետ աշխատելու, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, հեռուստատեսությամբ սիրած ծրագրերը դիտելու համար: Կարող եք զբաղվել մարմնամարզությամբ, սակայն ծանրաբեռնվածությունը պետք է զգալիորեն թուլացնել:

Օրը բարենպաստ է նաև նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու հայացքներ ունեցող մարդիկ այսօր կարող են գտնել միմյանց: Իսկ նշանի այն ներկայացուցիչները, ովքեր արդեն ամուսնացած են, կհասկանան, որ իրենց միության հետ կապված թերությունների մասին պատկերացումները չափազանցված են:

Առյուծ: Հնարավոր է՝ այսօր բախվեք անհետաձգելի գործերի հետ կապված որոշ դժվարությունների: Թեև շատ իրավիճակներ անակնկալի կբերեն ձեզ, այնուամենայնիվ, աշխատեք դրանք հաղթահարել ավանդական միջոցներով ու հնարքներով: Լավ կլինի՝ այսօր ժամանակ գտնեք զբաղվելու ձեր առողջությամբ, սպորտով, առտնին գործերով: Անձնական կյանքում ներդաշնակությունը կկարողանաք պահպանել, եթե մտերիմներին չթողնեք առանց ձեր աջակցության և ուշադրության: Հանգստյան օրը հրաշալի առիթ է բարեկամներին այցելելու, նույնիսկ եթե նրանք հեռու են ապրում:

Կույս: Մի կողմ թողնելով հանգստանալու ցանկությունը և օգնելով շրջապատի մարդկանց՝ կարգավորելու իրենց գործերը, դուք կարող եք հայտնվել շատ հակասական իրավիճակում: Բայց այդ ընթացքում դուք կառաջնորդվեք պատասխանատվության և պարտքի զգացումով: Ձեռք մեկնելով մարդկանց՝ դուք ոչ միայն բարի գործ կկատարեք, այլև ձեր իսկ աչքում կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը:

Երեկոյան մոտ ստիպված կլինեք ուշադրությամբ պարուրել երեխաներին: Հնարավոր է՝ մտերիմները իրենց ցանկություններով ու պահանջներով դիմեն ձեզ, ինչը կարող է բավականին ծախսաբեր լինել:

Կշեռք: Այսօր դուք կլինեք ուշադրության կենտրոնում, ձեր էներգիան անսպառ է, այնպես որ ակտիվության և վստահության ավելցուկ կզգաք: Դուք պատրաստ եք մտերիմների և ընկերների համար փոքրիկ տոն կազմակերպել, որպեսզի ուզածի չափ ուրախանաք և կտրվեք հոգսերից ու կենցաղային խնդիրներից:

Օրը նպաստավոր է հատկապես ընտանեկան գործերում ամեն ինչ փոխադարձ վստահության վրա կառուցելու համար: Լավ կլինի՝ մտերիմ մարդկանց անակնկալ մատուցել: Օրինակ՝ նրանց հետ ուղևորվել բնության գիրկը:

Կարիճ: Հարկ կլինի որոշ ժամանակ մոռանալ սեփական կարիքների մասին և կենտրոնանալ ընտանիքի անդամների կամ մտերիմ մարդկանց ցանկությունների վրա: Կարիք չկա եսասիրություն ցուցաբերել: Դուք դրանով կարող եք վեճի առիթ տալ: Բայց և մի շտապեք ստանձնել բոլոր պարտականությունները: Համագործակցությունը անցանկալի իրավիճակները շրջանցելու լավագույն միջոցն է այսօր:

Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես, եթե դուք հրաժարվեք սեփական որոշ պահանջմունքներից, կկարողանաք կարգավորել հարազատների և ընկերների հետ ձեր հարաբերությունները, ինչպես նաև հասնել փոխըմբռնման սիրելիի հանդեպ տածած զգացմունքներում:

Աղեղնավոր: Դուք կզգաք թե ինչպես է ուժեղանում դրական միտումների ազդեցությունը: Հնարավոր է ստանաք արժեքավոր տեղեկություններ կամ երկար սպասված նորություն: Խորհուրդ է տրվում այսօր ակտիվ մասնակցություն ունենալ հասարակական կյանքին, այցելել բարձրաշխարհիկ կամ ժամանցային երեկույթների: Ձեզ հաճույք կպատճառի թե համերգը և թե սիրելի դերասանի հետ հանդիպումը:

Այսօր, հնարավոր է, ձեռք բերեք նոր ընկերներ, ովքեր կկիսեն ձեր նախասիրությունները և որոնց հետ դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Չի բացառվում նաև, որ սկիզբ կդնեք նոր սիրավեպի:

Այծեղջյուր: Հրաշալի օր է երբեմնի ցանկությունների իրականացման համար: Արժեքավոր նվերներ ստանալու և նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը մեծ է: Իսկ ինչ վերաբերում է գործերին, ապա ձեզ չի հաջողվի ամեն ինչ նախապես ծրագրավորել: Դուք կարող եք հայտնվել մի իրավիճակում, որից դուրս գալու համար հարկ կլինի շատ արագ որոշումներ կայացնել:

Ապագայի հանդեպ ունեցած թաքուն ծրագրերով կարող եք կիսվել սիրելիի հետ կամ միասին ծրագրել հետագա անելիքները: Բնության գրկում զբոսնելու համար հրաշալի ժամանակ է, միայն թե զբոսանքների համար ընտրեք օրվա լույս ժամերը՝ գերադասելով տաք հագուստ: Հիվանդանալու հավանականություն կա:

Ջրհոս: Այսօր դուք շանս ունեք գտնելու այն, ինչ վաղուց եք փնտրում կամ արդեն վերջնականապես կորած էիք համարում: Մնացած հարցերում դժվար թե օրը հիշարժան դառնա և առանձնանա որևէ առումով: Լավ կլինի ժամանակ գտնել առանձնանալու կամ շփվելու համար այն մարդու հետ, ով ունակ է ձեզ ուրախություն պատճառել:
 

Լավ կլինի կրճատել շրջապատի մարդկանց հետ շփումները և լուրջ ծրագրեր չկազմել ընդհուպ մինչև երեկո: Օրվա վերջին հատվածը կարող եք անցկացնել սիրելիի հետ՝ նախապես ծրագրելով ռոմանտիկ ընթրիք երկուսի համար:

Ձկներ: Դուք ինչ-որ լավ բան անելու պահանջ կզգաք և անչափ ուրախ կլինեք, եթե նույնիսկ ձեզ օգնության համար դիմեն միանգամայն անծանոթ մարդիկ: Հատկապես հաջող կընթանան նշանի այն ներկայացուցիչների գործերը, ովքեր զբաղված են ստեղծագործական աշխատանքով:

Դուք ձեզ լքված և միայնակ կզգաք, եթե հեռու մնաք մտերիմներից և սիրելի մարդուց: Այդ պատճառով, խուսափեք լիակատար միայնությունից: Լավագույն տարբերակ է մտերիմներին և ձեզ համար թանկ մարդկանց սեփական հարկի տակ հավաքելը:

Թեթևություն եմ զգում, որ նախագահ Թրամփն ապահովության մեջ է. Կալաս Զելենսկին և Սանդուն քննարկել են Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը ԱՄՆ-ի համար կարևոր է արագ լուծում գտնել Հորմուզի ճգնաժամի համար․ Լավրով Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել է Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է և չի կարող լինել նրա գլխավոր uպառնալիքը․ Պեսկով «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Փորձագետ. ԵԱՏՄ-ից դուրս գալը կզրկի Հայաստանին շուկա մուտք գործելու հնարավորությունից և կսահմանափակի աշխատանքային միգրացիանԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներ Աշխարհը չպետք է թույլ տա, որ Չեռնnբիլի шղետը կրկնվի․ դա անելու լավագույն միջոցը Ռուսաստանին uտիպելն է դադարեցնել իր խելագար հшրձակումները․ Զելենսկի Ֆրանսիական Լիգա 1-ի 31-րդ տուրում ՊՍԺ-ն հաղթեց «Անժեին» Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Էրդողանի արբանյակները նետվել են Թրամփի գիրկըՄարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվոր Խորապես անհանգստացած եմ Վաշինգտոնում տեղի ունեցած կրшկոցներից․ Ալիև Բաքուն ընդունել է, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը խաղաղության նախապայման էԱնգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Սաութհեմփթոնին» Ծանրամարտի ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր Ի՞նչ կայուն խաղաղություն, եթե այն կախված է ընտրությունների արդյունքներիցՍահմանապահի օր․ պատմության այս օրը (26 ապրիլ)Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Հնդկաստանում էթնիկ խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել. կա 3 զոհ Իսրայելական ԱԹՍ-ները hարվածել են Լիբանանի հարավին Զելենսկին առաջարկել Է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել ԱդրբեջանումԱճառյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ Մահացու որս. միլիոնատեր որսորդին փղերը ոտնակոխ են արել Աֆրիկայում՝ սաֆարիի ժամանակԼա Լիգա․ Լամին Յամալն՝ ամսվա լավագույն խաղացող Արդեն ոչ ոք չի կարող Վաշինգտոնին լիարժեք գնահատել որպես դաշնակից․ Մակրոն Tesla-ն թողարկել է սերիական էլեկտրական մեքենան՝ Cybercab Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով Եթե Իրանի հետ համաձայնագիրը հաջող լինի, մենք պատրաստ ենք աստիճանաբար մեղմացնել պատժшմիջոցները․ ՄերցԵՄ-ն կորցրել է 25 միլիարդ եվրո՝ ԱՄՆ-իսրայելական զինվшծ ուժերի և Իրանի միջև պшտերազմի պատճառով․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԻրանը նախատեսում է ամերիկյան պահանջների բավարարմանն ուղղված առաջարկ անել․ Թրամփ Երկու պարտություն և հեռացում. Ծառուկյանը նշել է Թոփուրիային տապալելու սցենարը ԱՄՆ հատուկ բանագնացների և Իրանի արտգործնախարարի հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 27-ին Երկու ուղերձ, մեկ գնահատական. ԱՄՆ և ՌԴ նախագահների տարբերությունըԹուրք-ադրբեջանական ծաղր՝ Հայոց ցեղասպանությանը Լիբանանում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ կանԱրտակարգ դեպք՝ ԵրևանումՎարչախմբի էժանագին քայլը ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու Վրացիներն ու հայերը Թուրքիայում կայացած ֆորումում կոչ են արել միանալ հակառուսական դաշինքինԵվրոպայի առաջնությունում ապրիլի 25-ին Հայաստանն ունի երկու մասնակից Պլանային անջատումներ՝ երկուշաբթի օրըՌուսաստանից դժգոհում են ԵՄ նոր առաքելության կապակցությամբ Սլադկովը բացատրել է, թե ինչո՞ւ Ռուսաստանը չաջակցեց Հայաստանին Ղարաբաղը կորցնելուց հետոՀայաստանը ներկայացրեց COP17-ի առաջնահերթությունները ՄԱԿ-ում X-ը թողարկել է iOS-ի համար նախատեսված առանձին մեսենջերային հավելված Իրանի դեմ գործողության համար ԱՄՆ ծախսերը գերազանցել են 61 միլիարդ դոլարը
Ամենադիտված