Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2021-ին մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնելու՝ ունենալ, թե չունենալ պետություն. Փաշինյանի մնալու դեպքում դա ժամանակի հարց է. Էլինար Վարդանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով 2020 թվականին իրավական համակարգում կատարված իրադարձությունները ՝ Tert.am-ը զրուցել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանի հետ, ով նշեց, որ այս իշխանության օրոք իրավական համակարգում անհաշիվ են եղել ապօրինի որոշումները

- Տիկին Վարդանյան, 2020-ին իրավական համակարգում ի՞նչ քայլեր արեց իշխանությունը, որոնք, օրինակ, ապօրինի էին:

- Այս իշխանությանը խիստ բնորոշ է անկարողությունը, աշխատելու ունակ չլինելը, իրավիճակին ոչ համարժեք որոշումները, քաղաքական զոռբայությունն ու կամակորությունը։ Նման գործելաոճը բնորոշ է եղել բոլոր ոլորտներին՝ և՛ իրավական, և՛ տնտեսական, և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ հատկապես անվտանգության։ Այս ոլորտներից յուրաքանչյուրում մենք ունեցել ենք իրավիճակին ոչ համարժեք քաղաքականություն կամ ընդհանրապես քաղաքականության բացակայություն։ Եթե փորձեմ թվարկել բոլոր ապօրինի որոշումները, ապա ցանկն իսկապես երկար կլինի։ Տարին սկսեցինք Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքով, որն արժանացավ ՍԴ դատավորների կողմից արժանապատիվ դիմադրության, այնուհետև՝ եղավ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի մասին հակասահմանադրական որոշումը և էժան հռետորաբանությամբ հանրահավաքները։ Հանրաքվեի անհաջող որոշմանը հաջորդեց Սահմանադրության փոփոխությունը, որը ոտնահարեց իրավունքի մասին բոլոր պատկերացումները։ Տարին հատուկ էր հակաօրինական ձերբակալություններով, քաղաքական հետապնդումներով, անվերջ ձգձգվող շինծու գործերի դատավարություններով, դատական համակարգի նկատմամբ ճնշումներով, առանձին դատավորների սեփական կամքի կամակատարներ դարձնելով։ Ցանկը կարելի է դեռ երկար շարունակել, բայց անօրինականությունները շարունակվում են մինչ այսօր՝ վերջին օրերին տեղի ունեցող ապօրինի ձերբակալությունները դրանց բացահայտ դրսևորումն են։ Ցավոք իրավապահները շարունակում են մնալ Փաշինյանի անօրինական հրահանգները կատարողներ, ինչը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։

- Որո՞նք էին իշխանության հիմնական քայլերը, որոնք պետք է արվեին համավարակի և պատերազմի ընթացքում, որոնք չիրականացվեցին։

- Ե'վ համավարակի և' պատերազմի ընթացքում իշխանությունները ցույց տվեցին իրենց անկարողությունը։ Ամենևին կարևոր չէ՝ դա քաղաքական կարճատեսության հետևանք էր, անհեթեթ որոշումների, թե միտումնավոր էր արվում՝ անձնական շահերի համար։ Մի բան ակնհայտ է՝ երկուսուկես տարի  մեր երկիրը հետևողականորեն հասցվեց փլուզման։ Սկզբնական փուլում համավարակի անլուրջ, անգրագետ կառավարումը բերեց հազարավոր մարդկանց կյանքի կորստի, տնտեսության կոլապսի, իսկ հետո՝ պատերազմ, համատարած սուտ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կորուստներ։ Եվ համավարակի, և պատերազմի ժամանակ, և նաև պատերազմից հետո մենք հասկացանք, որ մենք պարզապես չունենք իշխանություն։ Ամենածանր, ամենապատասխանատու պահերին մեր իշխանությունը թաքնված է խորը բունկերներում։ Այնպես, ինչպես այսօր իրենց «բունկերներից»  դուրս չեն գալիս իմքայլական պատգամավորները և թույլ են տալիս, որ ինրենց լուռ համաձայնությամբ փլուզվի երկիրը։ Իսկ ինչ վերաբերում է քայլերին, ապա իշխանությունը ի սկզբանե պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեր պատերազմ թույլ չտալու համար, իսկ հետո արդեն՝ պատերազմը հնարավորինս արագ դադարեցնելու։  Բազմաթիվ քայլեր, որոնք չարվեցին մինչ պատերազմը, հենց պատերազմի ժամանակ, և դրանից հետո քննության առարկա պետք է դառնան։ Պետք է բացահայտվի, թե ինչու բանակցությունները փակուղի հացվեցին և զրոյական կետից սկսելու որոշումը երկիրը բացեց պատերազմի առաջ, ինչու անտեսվեցին ՀԱՊԿ ամենաբարձր մակարդակով նախազգուշացումները, ինչու անտեսվեց գլխավոր շտաբի պետի պատերազմի չորրորդ օրը` երկու-երեք օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնելու համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ զգուշացումները, ինչո՞ւ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չհամաձայնեց  դադարեցնել պատերազմը՝ թույլ տալով մի քանի հազարով ավելի զոհ և ավելի շատ տարածքային կորուստներ։ Սրանք քայլերից մի քանիսն էին, որ պետք է արվեին ու չեն արվել։ Ոչինչ չի արվում նաև այսօր անհետ կորածների և գերեվարվածների հարցի լուծման ուղղությամբ։ Ոչինչ չի արվում ոչ հօգուտ մեզ սահմանագծման հարցերով։ Սահմանամերձ տարածքներում մարդիկ մնացել են մենակ իրենց խնդիրներով։ Իշխանությունը չկա։

- Քաղաքական հետապնդումների ականատես եղանք։ Ի՞նչ նպատակով էր իշխանությունը սա անում, երբ նրանց հիմնական գաղափարը թավյշա գործելաոճն էր։

- Նախ դա հնարավորություն էր տալիս ապահովել հասարակությանը տեսարաններով։ Ասֆալտին փռելու, պառկեցնելու, ունեցվածքը խլելու մեկը մյուսին հաջորդող լայվերը հանրությանը շեղում էր երկրի առջև օրեցօր ծանրացող խնդիրներից։ Դրա հետ մեկտեղ լուծվում էր շատ ավելի խորքային հարց։ Քաղաքական հետապնդումների արդյունքում մեկուսացվեցին մարդիկ, ովքեր կարող էին կանխել պատերազմը, կանխել պարտությունը։ Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին գործող  գեներալ-գնդապետներից չորսին, Արցախը ազատագրած նախագահներին։  Մեկուսացվեցին Շուշին ազատագրած, Արցախը պահած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդիկ։ Եվ թեև հարուցված շինծու, միակողմանի քրեական գործերը  մտան փակուղի, բայց դա ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Խիստ սահմանափակվեց պատերազմի ժամանակ այս մարդկանց ներուժից օգտվելու հնարավորությունը, նպաստեց բանակի թուլացմանը։ Արդյունքում ունեցանք Արցախի պետականության կորուստ։

- Ի՞նչ սպասենք 2021-ին, իշխանությունը շարունակելո՞ւ է իր քաղաքականությունը։

- 2021 թվականին մենք լուրջ խնդրի առջև ենք կանգնելու՝ ունենալ, թե չունենալ պետություն։ Փաշինյանի մնալու դեպքում դա ժամանակի հարց է։ Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել և հարմարվել մեր պետության փլուզման հետ։ Փաշինյանի մնալը նշանակում է հարմարվել անիշխանության հետ։ Փաշինյանի մնալը նշանակում է անվտանգության, տնտեսության, բանկային, սոցիալական համակարգի փլուզում։ Կամ մենք կհաշտվենք այս մտքի հետ, կամ կգտնենք մեր մեջ արժանապատվություն՝ պարտությունը անցյալում թողնելու և երկիրը այլ հունով տանելու համար։

ՀեղինակԼիանա Թորոսյան

Բանդերականները հիացած են Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Փաշինյանի համարձակությամբՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Հայաստանը բախվել է լոբազգիների և ցորենի առումով ինքնաբավարարման հարցի առաջՏարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան «Դե, ժանյակավոր ներքնազգեստը ձեզ չի սազում». Փաշինյանը ձախողել է Միշուստինի հետ բանակցությունները և պատրաստել «փոխանակման ֆոնդ» Մոսկվայի հետ սակարկելու համարԵրևանում սկսվել է  Հայաստանի գրողների միության առաջին համագումարը. պատմության այս օրը (1 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Թրամփ․ ԱՄՆ-ը պետք է «շատ զգույշ» լինի Ուկրաինային Patriot հրթիռների արտադրության լիցենզիա փոխանցելու հարցում Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՆոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելԽոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասինԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներՈւկրաինան մարտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի ՆԱՏՕ-ն ձգտում է «հետ քաշել» Հայաստանին ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ադրբեջանը երկաթուղի է կառուցում դեպի Ստեփանակերտ՝ ամրապնդելով իր վերահսկողությունը ԱրցախումԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հարվածի տակ դնել գինու արտահանման 70 տոկոսը
Ամենադիտված