ԱՄՆ-ի Բասկետբոլի Ազգային Լիգայի թուրք խաղացող Էնես Քանթերը հայերեն լեզվով գրառում է արել
ՍՊՈՐՏchampionat.com-ը գրում է, որ «Portland Trail Blazers» թիմի թուրք կենտրոնական Էնես Քանթերը, Ինստրագրամի իր էջում հայերեն գրառում է կատարել: Իր պատմությունների շարքում բասկետբոլիստը հայերեն գրել է. «Ես ձեզ բոլորիդ սիրում եմ»։
Հիշեցնենք, որ Քանթերը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենախիստ քննադատներից մեկն է և նրան մեղադրում է ահաբեկչության մեջ: Ավելի վաղ Էնեսը հայտարարել էր, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները հետապնդում են իրեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս: Այժմ նա զրկված է Թուրքիայի քաղաքացիությունից: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, ժողովուրդների միջև հարաբերությունները ևս լարված են:
2009 թվականին Հայաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ճանաչում Կարսի պայմանագիրը, համաձայն որի Արարատ լեռը և մի շարք քաղաքներ անցել են Թուրքիային: 2020 թվականին Հայաստանը մեղադրել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանին սատարելու մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը